Վերջին օրերին քաղաքական բուռն քննարկումների թեմաներից մեկը Ժառանգության ու Ազատ Դեմոկրատների դաշինքն ու նրանց ընդհանուր ընտրացուցակի վերաբերյալ հարցն էր։ Հատկապես շահարկվեց ոչ այնքան հայտնի մարդկանց անդամակցումը այս դաշինքին (բլոգեր Իզաբելլա Աբգարյանն ու ՀԿ-ի տնօրեն Թևան Պողոսյանը)։ Մասնավորպես, իրենց կոտորում էին Պետրոս Ղազարյանն ու ԲՀԿ-ական լրատվամիջոցները։ Ուստի ինձ հետաքրքրեց, թե ովքեր են այս մարդիկ ու ինչ գործ ունեն քաղաքականությունում։
Այսօր մեդիամաքսում կարդացի Թևան Պողոսյանի պարզաբանումներն այս հարցի շուրջ։ Պետք է խոստովանեմ, որ չնայած չեմ կիսում Ժառանգության և Ազատ Դեմոկրատների գաղափարախոսությունը, ոչ էլ առանձնապես տպավորված է Թևան Պողոսյանի մատնանշած կետերով, այնուամենայնիվ, պետք է խոստովվանեմ, որ այս մարդը գոնե գրագետ ու սպառիչ ներկայացրեց իր դիրքորոշումը։
Համաձայն եմ նրա այն թեզերի հետ, որ մեր քաղաքականության մեջ պետք են նոր մարդիկ, ինչպես նաև դուրս շատ եկավ թիմային աշխատաանքի մասին նրա նկատառումները։ Դուրս հեչ չեկան ՆԱՏՈ-ոյի հետ համագործակցության խորացման ու եվրոինտեգրացման պահերը։
Մի խոսքով, թեև դժվար քվես տամ ժառանգությանը, բայց ողջունելի եմ համարում նման անհատների առկայությունը քաղաքական դաշտում, որովհետև գոնե գիտես, որ նիստերի դահլիճում «հայվան» չեն ասի, Ա-ն էլ Բ-ի հետ կապել են կարողանում։

Նյութի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել