Ամերիկյան հայտնի շոումեն  Կոբի Պիրսոնը փողոցում մոտենում է անծանոթուհուն և առաջարկում զբոսնել միասին, բայց  աղջիկը պատասխանում է, որ ժամանակ չունի: Սակայն այն բանից հետո, երբ նրանց է մոտենում շքեղ ամենագնացը՝ ամեն ինչ փոխվում է: Ահա այս ամենից հետո, երբ Կոբին աղջկան նորից առաջարկում է շփվել՝ աղջիկը համաձայնում է:

Խոսակցության ընթացքում  պարզելով, որ աղջիկը ընկեր ունի, Կոբին անծանոթուհուն առաջարկում է instagram-ում ընկերներ դառնալ և հետո էլ շարունակել իրենց շփումը: Աղջիկը համաձայնում է: Այդ պահին իրենց մոտեցած ամենագնացից Կոբիին դիմում է վարորդը և հայտնում, Կոբիի մասնավոր ինքնաթիռը 20 րոպեից թռիչք է կատարելու և իրենք ուշանում են:

Ահա այս պահից աղջկա խոսակցական տոնը լրիվ փոխվում է: Տղայի առաջարկով նա մտնում է մեքենան:  Արդեն մեքենայի մեջ տղան աղջկան առաջարկում է  իր հետ մեկնել Մայամի: Աղջիկը դեմ չէ, բայց ասում է, որ ընկերոջ հետ ժամադրված է, ուստի պետք է նրան զանգել ու չեղարկել ժամադրությունը: Կոբիի ներկայությամբ աղջիկը զանգում է ընկերոջն ու ասում, որ  վատառողջ է ու չի կարող ներկայանալ նախատեսված ժամադրությանը:  Աղջիկը ուրախ է, Կոբին ձևացնում է, որ նույնպես:

Սակայն թռիչքից անմիջապես առաջ Կոբին աղջկան խնդրում է դուրս գալ ինքնաթիռից ու լուսանկարել իրեն ինքնաթիռի  պատուհանից նայելիս: Աղջիկը դուրս է գալիս ինքնաթիռից ու այդ պահին ինքնաթիռը շարժվում է ՝ թողնելով աղջկան խաբված ու լքված:

Ամբողջ պատմության տեսանյութը՝ ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել