Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն համարվում է հայերենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այսօր գոյություն ունի 2 հայկական պետություն` Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։ Հայերի թիվը աշխարհում կազմում է ավելի քան 13 մլն։
Մարդաբանական գծեր
Արմենոիդ ռասա
Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին։ Հայերը, որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ 
Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն, այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։
Ծագում
Առասպելական
Հայկ նահապետ
Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։
Հայ ժողովրդի էթնոգենեզ
Հայեր
Հայկական մշակույթ
Ճարտարապետություն · Արվեստ
Խոհանոց · Պարարվեստ · Հագուստ
Գրականություն · Երաժշտություն · Պատմություն
Հայկական պետություններ
Հայաստան ·Արցախի Հանրապետություն

Հայկական սփյուռք
Ռուսաստան - Ֆրանսիա - ԱՄՆ - Իրան - Վրաստան
Ադրբեջան ·Արգենտինա ·Բրազիլիա
Լիբանան ·Սիրիա ·Ուկրաինա
Լեհաստանում ·Կանադա ·Ավստրալիա
Թուրքիա ·Հունաստան ·Կիպրոս
Ենթախմբեր
Համշենցիներ · Չերքեզահայեր · Բոշաներ
Կրոն
Հայ Առաքելական ·Հայ Կաթողիկե ·Հայ Ավետարանական
Լեզու, ճյուղեր և բարբառներ
Հայերեն. Արևելյան · Արևմտյան · Բարբառներ
Հետապնդումներ
Ցեղասպանություն ·Հակահայկականություն


Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ.թ.ա. V-IV հազարամյակ) հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկական լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում։ Այս բոլորը վկայում են հայերի տեղաբնիկության մասին։ Հայկական էթնոսի ձևավորման տնտեսական նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջանից։ Այժմ ապացուցված է, որ վաղ անասնապահական և երկրագործական մշակույթների (առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ (օբսիդիան), պղինձ, երկաթ և այլն) գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկական ցեղերը։ Պղնձի և անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկական ցեղերն անցան բրոնզի դարաշրջանին (III-II հազարամյակ)։
Մ.թ.ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետ-քաղաքական կազմավորումներ։ Հայերի, որպես ժողովրդի, կազմավորման բարդ և երկարատև ընթացքն ավարտվել է Արարատյան (Ուրարտու) պետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VI դդ), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածքա-քաղաքական միասնության։ Արդեն մ.թ.ա. VII դ. վերջի և VI դ. սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, աքեմենյան արձանագրություններում, հին հունական հեղինակների երկերում) Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարրերկիր։
Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ. Ղափանցյան, Ս. Երեմյան, Ե. Ֆոռեր) առանձնացնում են Հայկական լեռնաշխարհում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։ Ըստ Շումմերական արձանագրությունների հայ ազգը եղել է արդեն մ.թ.ա. 21-րդ դարից սկսած։ Շումմերական դիցաբանության գլխավոր Աստվածը եղել է Հայյա, որն էլ՝ ըստ Շումմերների, ստեղծել է հայ ազգը։ Ըստ արձանագրությունների հայերը համարվել են աստվածային ազգ և շումմերները պաշտել են նրանց, սակայն իրականում Շումմերները ատել են հայերին, քանի որ վերջիններս հզոր ցեղ էին և շատ խորամանկ։ Ըստ մի արձանագրության շումմերական արքան հրամայում է, որ տաճարի շինության համար գնան և քար բերեն Սուբբուրից (Շումմերներն այդպես էին անվանում Հայաստանը)։ Քարավանը ճանապարհ է ընկնում և իր հետ վերցնում է բազում գանձեր, որպեսզի վճարի քարի դիմաց, սակայն, երբ նրանք հասնում են Հայաստան, հայերն ասում են, որ նրանց բերած ոսկին բավարար չէ այդքան քարին, քանի որ քարը շատ թանկարժեք է և դժվարությամբ է ձեռք բերվում։ Շումմերները վերադափնում են իրենց երկիր, սակայն ճանապարհին ուժասպառ եղած ուղտերից շատերը մահանում են, ինչպես նաև շատ մարդիկ։ Արքան բարկանում է և հրամայում է վերցնել ավելի շատ ոսկի և անհապաղ վերադառնալ Հայաստան առանց հանգստի։ Ճանապարհին նույնպես շատերը զոհվում են և Հայաստանը է հասնում նրանց շատ քիչ մասը։ Հայերն ասում են, որ նրանց ուղտերը չեն կարող այդքան ծանրությունը տանել և նրանց տված ոսկու փոխարեն տալիս են շատ քիչ քանակությամբ քար։ Սուբբուրից բացի Շումմերները հայերին անվանում էին Արատտա, որն էլ ըստ երևույթին Արարատ անվան սկզբնաձևն է։ Ըստ Շումմերական դիցաբանության Հայյա Աստվածն ուներ 7 որդի և մեկ դուստր։ Դուստրը ամենափոքրն էր, հետևապես ութերորդ երեխան էր։ Հետաքրքրական է այն, որ դստեր անունը Ութթու էր։
Հայերը քրիստոնյաներ են։ Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I-III դդ., 301 թ-ին այն հռչակվել է պետական կրոն։ Մինչ այդ նրանք եղել են հեթանոս։ Որոշ հայեր դավանում են կաթոլիկություն, բողոքականություն, ինչպես նաև հեթանոսություն, մահմեդականություն
Թվաքանակ
Հայկական սփյուռք
Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակն ավելի քան 13 մլն է։ Հայերը կազմում են Հայաստանի Հանրապետության (3,2 մլն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (141 հզ) բնակչության գերակշռող մասը։ Պատմական ճակատագրի բերումով, վաղ միջնադարից սկսած հայերը ստիպված լքել են հայրենիքը։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմական իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժն աշխարհում։
Ներկայումս հայերի խոշոր համայնքներ կան Ռուսաստանում (շուրջ 2,3 մլն), ԱՄՆ-ում (շուրջ 1,4 մլն), Վրաստանում (350 հզ), Ֆրանսիայում (900 հզ), Իրանում (շուրջ 560 հզ), Սիրիայում (մոտ 190 հզ), Լիբանանում (մոտ 255 հզ), Արգենտինայում (135 հզ), Կանադայում (մինչև 100 հզ), Թուրքիայում (65-80 հզ)։ Վերջին տասնամյակների ընթացքում ստվարացել են հայ համայնքներն Ուզբեկստանում (75 հզ), Ուկրաինայում (մոտ 130 հզ), Ավստրալիայում (60 հզ), Բրազիլիայում (շուրջ 44 հզ), Գերմանիայում (50-60 հզ), Իսպանիայում (50 հզ), Մեծ Բրիտանիայում (շուրջ 19 հզ), Բուլղարիայում (շուրջ 30 հզ), Ռումինիայում (շուրջ 3 հզ), Հունաստանում (շուրջ 35 հզ), Եգիպտոսում (շուրջ 9 հզ), Կիպրոսում (մոտ 4 հզ), Նոր ԶելանդիայումՈւրուգվայում (շուրջ 19 հզ), Վենեսուելայում (շուրջ 4 հզ), Շվեդիայում (շուրջ 8 հզ), Շվեյցարիայում (շուրջ 7 հզ), Քուվեյթում (շուրջ 5 հզ), Արաբական Միացյալ Էմիրություններում (շուրջ 3 հզ), Իտալիայում (3 հզ), Հոլանդիայում (շուրջ 7 հզ), Եթովպիայում և այլ երկրներում։
Ընդհանուր քանակ
13.000.000
Բնակեցում

Հայաստան Հայաստան 3.277.000
Ռուսաստան Ռուսաստան 2.250.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1.400.000
Ֆրանսիա Ֆրանսիա 900.000
Իրան Իրան 560.000
Վրաստան Վրաստան (Աբխազիա Աբխազիա) 350.000 (առանց Աբխազիայի) (67,000)

Լիբանան Լիբանան 254.000
Սիրիա Սիրիա 190.000
ԼՂՀ ԼՂՀ 120.000
Արգենտինա Արգենտինա 135.000
Ուկրաինա Ուկրաինա 130.000
Լեհաստան Լեհաստան 92.000
Հորդանան Հորդանան 70.000
Ուզբեկստան Ուզբեկստան 75.000
Կանադա Կանադա 80.000-100.000
Թուրքիա Թուրքիա 60.000
Ավստրալիա Ավստրալիա 60.000
Իսպանիա Իսպանիա 50.000
Գերմանիա Գերմանիա 50.000-60.000
Բրազիլիա Բրազիլիա 42.000
Հունաստան Հունաստան 36.000
Թուրքմենստան Թուրքմենստան 30.000
Բուլղարիա Բուլղարիա 30.000
Իրաք Իրաք 20.000
Ուրուգվայ Ուրուգվայ 19.000
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 18.000
Մադագասկար Մադագասկար 9.000

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել