Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունում «չեն կարծում», որ ՊՊԾ գնդի տարածք ուղղաթիռներ, անօդաչու սարքեր, դիպուկահարներ ուղարկելով կարող են վիժեցնել «Սասնա ծռերի» հետ իշխանության բանակցությունները ու մղել զինված բախման: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն տարածեց, որ նոր ուղղաթիռներ են ուղևորվել Երևան. «Երեք ժամ առաջ հայտնել էինք, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երևան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած նկատվել էր երկրորդ ուղղաթիռը: Այժմ հայտնում ենք, որ մեկ ժամ առաջ անցավ երրորդ ուղղաթիռը և հենց նոր անցավ չորրորդը: Երրորդ և չորրորդ ուղղաթիռները թռնում են Արագածի մոտից՝ բավական բարձրության վրա, մեծ հավանականությամբ նրանք դուրս են գալիս Արագածի հենց ետևից, հետևաբար նրանք 102-րդ բազայինն են: Այս ընթացքում Երևանից ետ չեն վերադարձել 4 ուղղաթիռներից որևէ մեկը: Նրանց մոտավոր ուղղությունն է՝ Օշականի վրայով, Սասունիկի մոտով դեպի Երևան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել