Tert.am-ը գրում է.
Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Էրեբունի շրջակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից տուժած անձանցից այսօրվա դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 11 անձ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Այս պահի դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 11 անձ, որոնցից մեկն այսօր է դիմել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Քաղաքացին ոչ թե այսօր է վիրավորվել, այլ բուժօգնության է դիմել ուշացումով»,– տեղեկացրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել