Սկսեմ հոդվածս նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում Ազգային Ժողովը:
Դա պետական իշխանության մարմին է, որը ոչ միայն զբաղված է “օրենքներ գրելով”, այլև ներկայացուցչական մարմին է, որը հայ ժողովրդի կամահայտնության արդյունք է. ավելի պարզ ասած` 131 պատգամավոր ներկայացնում են 3 մլն. ժողովրդի ձայնը: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ինձ համար պարզ չէ ՀՀ ԱԺ-ի դիրքորոշումը: ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը` հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչները, պատեհ թե անպատեհ բարձրաձայնում են, որ իրենք վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը, այնինչ պատկերն այլ է: Ազգային Ժողովի անգործության վառ օրինակ է “Սասնա Ծռեր”-ի գործողությունները առանց որևէ քննարկման և մեկնաբանության թողնելը: Հետևանքներից է նաև վերջերս ՌԴ ԱԳՆ-ի` իրեն իրավունք վերապահելը մեկնաբանել և քննադատել Եվրամիության կողմից` ՀՀ-ին ուղղված հայտարարությունը: ՌԴ-ի արձագանքը` տողատակերով, կոչ էր անում բավականին վայրագ և ոչ խաղաղ քայլերի, մոռանալով, որ մենք իր դաշնային սուբյեկտներից չենք, այլ անկախ պետություն ենք և ինքներս կարող ենք գտնել դժվար իրավիճակի խաղաղ հանգուցալուծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել