Tert.am-ը գրում է.

Այս օրերին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործունեության մեջ մանկամիտ ռոմանտիզմից անցում եղավ դեպի  ողջամտություն, հույս կա, որ հաջորդ անցումը կլինի դեպի իրատեսություն: Այս մասին վերջին օրերին երևանյան իրադարձությունների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մեր հույսը երրորդ կողմն էր, որ հանդես եկավ Վիտալի Բալասանյանի դեմքով, սա մասնակիորեն իր ազդեցությունն ունեցավ նաև պատանդների ազատման հարցում:  Հաջորդը, նրանք հույս ունեն, որ իրոք կլինի ժողովրդական ցասում, իսկ այն, որ նրանք կդառնան իրատես, դա բավականին կասկածելի է, որովհետև կապ չունի, թե ծուռը որտեղից է, Սասունի՞ց է, Կոնդի՞ց է, թե՞ որտեղից: Նրանք ֆանատիզմի նշույլներ ունեն, այնպես որ նույնիսկ եթե լույսն անջատեն, սնունդ չտան, նրանք իրենց ընտրած առաքելության տրամաբանությամբ պետք է առաջ գնան, դա մահապարտների տրամաբանություն է»,-ասաց սոցիոլոգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել