Երեկվանից քննարկվում է Խորենացի փողոցում համակարգող մարմին ձևավորելու հարցը: Հանրահավաքի ժամանակ բանախոսները բարձրաձայնեցին մի քանի գործիչների անուններ, որոնց առաջարկվում է միանալ նախաձեռնող խմբին:

Այսօր Պարույր Հայրիկյանը, ընդունելության քննությունները գերազանց հանձնած ուսանողուհու ոգևորությամբ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, թե ընդունել է նախաձեռնող խմբի անդամ դառնալու հրավերը. «Այսօր ես ընդունեցի ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՐՀՐԴԻ անդամ դառնալու հրաւէրը եւ կէս ժամից կը լինեմ Խորենացու կիզակէտում որպէս այդ խորհրդի անդամ...»:

Դե ինչ պարոնայք, հանրահավաքի տապալմանը մնացել է կես ժամից էլ քիչ ժամանակ: Չեմ հասկանում, թե ու՞մ հետ են հույսեր կապում մարդիկ, ի՞նչպես կարելի է թույլ տալ. որ մարդկային զանգվածներին ուղորդի Հայրիկյանի պես մաշված գործիչը և ընդհանրապես ի՞նչ խնդիր կարող է լուծել սիմվոլն իր փոքրիկ ջոկատով: Հասկանալի է, որ արդեն երկու տասնամյակ անտեսված լինելու պայմաններում, մարդն այս հրավերից մի փոքր ոգևորվել է, բայց չարժե մեռելներին կարգել համակարգող: Թույլ տվեք մի փոքրիկ կանխատեսում անել. Կարճ ժամանակ անց Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարելու է նախաձեռնությունից դուրս գալու մասին ու կլոր տարին այս հանրահավաքների վերաբերյալ ԱԻՄ-ի 45 էջանոց զեկույցներն է հրապարակելու իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նախորդ դեպքերում եղավ:

Կինոն սկվում է, սպասենք Եվրամիության դրոշներին, հնացած լոզունգներին ու որ ամենակարևորն է՝ ոչինչ չասող բաժակաճառերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել