1466462066Նիսի ահաբեկչության հետազոտման ընթացքում հետաքննիչները դուրս են եկել իտալական հետքի վրա, հայտնում է Europe 1 ռադիոալիքը:

Journal du Dimanche պարբերականի տվյալներով` հինգ ձերբակալվածներից մեկը` Շուքրի Ս.-ն, 2013-2015 թվականների ընթացքում ապրել է Իտալիայի Ապուլյա շրջանում:

Ինչպես նշում է պարբերականը` Շուքրի Ս.-ն մեծ քանակությամբ կապեր է պահպանել Իտալիայի հետ, ինչպես նաև ահաբեկչությունից ոչ շատ առաջ նա գտնվել է իտալական Գրավինա ին Պուլյա համայնքում:

Պարբերականը, հղում անելով դատական մարմիններին, հայտնել է, որ նշված հասցեում կատարված հետախուզման ժամանակ գտնվել են փաստաթղթեր, որոնք ներկայումս «թարգմանվում են և ուսումնասիրվում»: Քննիչը նաև հայտնել է, որ «իտալական հետքը միայն մի օղակն է մյուսների մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել