Tert.am-ը գրում է.

Հուլիսի 22-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստ Անի Նավասարդյանն այժմ գտնվում է Մասիսի քաղաքի ձերբակալածներին պահելու վայրում` ՁՊՎ-ում, և նա հրաժարվել է ցուցմունք տալ:


Այս մասին Tert.am-ին հայտնեց Անիի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը:


«Երեկ ես իրեն հանդիպել եմ, Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում էր, բայց հետո նրան տեղափոխեցին Մասիս քաղաք, պատճառաբանելով, որ տեղ չկա այդ ՁՊՎ-ում, շատ-շատ մարդ կար ձերբակալված, հերթով ամեն մեկին մի տեղ էին տանում: Ասեմ, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ: Կոնկրետ, երբ 72 ժամը լրանալուց հետո մեղադրանքն առաջադրվի, կտեսնենք` ինչ մեղադրանք է, նոր ցուցմունք կտա»,-տեղեկացրեց փաստաբանը:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել