Untitled-540-ամյա Անաստասիա Վոլոչկովայի գաղտնի երկրպագուն նրան նվիրել է 10 միլիոն արժողությամբ շքեղ ավտոմեքենա՝ հայտնում է starslife.ru-ն:

«Ես շատ զգացված եմ, այդ նվերը իմ բարի սրտի համար է, ես դրան արժանի եմ»,- մամուլի հետ կիսվել է բալետի պարուհին:

Ի դեպ, արժե ուշադրություն դարձնել նաև ավտոմեքենայի պետհամարանիշի վրա: Դրանում բացի երեք 7-երից՝ երևում են նաև պարուհու անվան սկզբնատառերը՝ ԱՎ: Անաստասիան նշել է, որ դա իր համար հատկապես զարմանալի է եղել: «Այսօր ինձ համար կրկնակի տոն է: Ահա այսպիսի նվեր՝ սիրող մարդուց: Արծաթագույն «Մայբախ»: Դե, իսկ երջանիկ համարներին, իհարկե, իմ և Արիադնայի սկզբնատառերը»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել