ap_16204573692711Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել խստացնել ստուգումները Ֆրանսիայից ժամանողների նկատմամբ՝ երկրի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Նա նաև խոստովանել է, որ նման միջոցառումները կարող են հանգեցնել այն բանին, որ կփակվի մեծ թվով մարդկանց մուտքը ԱՄՆ:

Թրամփը նաև նշել է, որ խստացված վերահսկողությունը պետք է տարածվի բոլոր այն երկրների քաղաքացիների վրա, որոնք հաճախ են ենթարկվում ահաբեկչական հարձակումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել