Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ է անցել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Մի քանի ցուցարարների հետ Խորենացի փողոցում է գիշերել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Երեկ ավելի վաղ, ելույթ ունենալով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի հարակից տարածում հավաքված ցուցարարների առջև, Մարտիրոսյանն ասաց, որ «Սասնա ծռեր»-ի պայքարը գաղափարի պայքար է, գաղափարի անունն էլ Հայաստան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել