Ես ապշած եմ նախագահ Սարգսյանի սկզբունքայնությամբ: Մարդը ասել է` Խոսքի Ազատություն, մարդը բացարձակ, աննախադեպ խոսքի ազատություն է ապահովել:
Խնդրում եմ արձանագրել սույն փաստը:
Ես դժվարանում եմ ասել` լավ է, թե վատ է, բայց մենք ունենք այսօր աշխարհին խորթ, բացառիկ իրավիճակ: Նախ այս մամուլի ազատությունը, բացարձակապես չգրաքննվող ազատությունը և, մյուս կողմից, զինյալ, չեմ խորշում փաստով արձանագրված արդեն, կրկնել` ահաբեկություն արած զինյալների ոչ դասական քայլերը. ազատված պատանդներ և իրենց պահանջներից հետ չկանգնել:
Հիմա, կարծես, աշխարհն է մանդրաշ, ու նույնիսկ նախանձով է նայում Հայաստանում տեղի ունեցողին: Ով կմտածեր, թե փոքրիկ ու թույլ դիրքերով Հայաստանը կարող է բաց երկնքի տակ նման ազատականության դաս տալ աշխարհին: Մենակ թե, ժողովրդի ասած, Աստված շատ չհամարի նման բացառիկ առաջ քայլը ու արյուն չլինի ինչպես պարպերաբար ահազանգում են որոշ վայ քաղաքական վելուծաբաններ: Ու թող հետևի հաջորդ, բոլորի համար ոչ կանխատեսելի ու թեկուզ անհաշվարկելի քայլը, բայց կարևորը` խնդրում և պահանջում եմ` ԱՆԱՐՅՈՒՆ քայլը, դեպի վերջնական հանգուցալուծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել