Քաղաքական վակուումը միշտ լցվում ա։ Դա քաղաքական դաշտում «ամենասուրբ» տեղերից մեկն ա, որը միշտ գրավում ամենաճարպիկը ու ամենաարագ գործողը։
Երեկ բոլորս էլ տեսանք, որ այդ ամենաճարպիկ տղեն ու գործիչը Նիկոլ Փաշինյանն է։ Մարդը եկավ ու ստանձնեց Խորենացում տարերայնորեն հավաքված բազմության առաջնորդի դերը, կրակոտ ելույթ ունեցավ, ու ժողովուրդը ինքը իրա հաստատող ծափերով ու բացականչություններով Նիկոլին ճանաչեց իրենց առաջնորդ ու գործողությունների պլան կազմող, «մինչև տեսնեն ինչ ա լինում»։
Բայց սա նաև մեկ այլ բան ցույց տվեց։ Քաղաքական վակուում էր առաջացել մի վայրում, որի առաջացման դրդապատճառը Պավլիկ Մանուկյանն էր ու Սասնա Ծռերը։ Ստացվում ա այսպիսի մի բան։ Իրենք սկսեցին գործընթացը, իրենց կոչով ժողովուրդը հավաքվեց Խորենացում, բայց այսօր այդ ժողովրդի գործողությունները որոշում ա ոչ թե Սասնա Ծռերը, այլ Նիկոլը, որը հայտարարում ա, թե այդտեղ ով կարա լինի, ով չի կարա, իր ղեկավարությամբ է որոշվելու հետագա գործողությունները և այլն։ Ու սա այն դեպքում, երբ երեկ Պավլիկ Մանուկյանը հեռախոսազրույցի ժամանակ բոլորի ու նաև Նիկոլի հասցեին շատ կոնկրետ բառեր էր ասել, կրկին անգամ ցույց տալով իր անհեռատեսությունը ու քաղաքական կուրությունը։
Եթե սա մի կողմից վկայում ա Նիկոլի ճարպկությունը, մյուս կողմից էլ ցույց ա տալիս Պավլիկի ու սասնա Ծռերի թուլությունը, կամ հետևորդների պակասը, քանի որ նրանք, փաստացի այս պահին ՊՊԾ գնդի պատերից դուրս իրավիճակի տեր չեն։ Ու անիմաստ է վիճարկել այս հարցը։ ՊՊԾ-ի ներսում, այո, տեր են։ Բայց ՊՊԾ-ից դուրս՝ ոչ։ Ու ստացվում ա, որ Սասնա Ծռերը մնացել են մենակ, քանի որ նրանց համար հավաքված ժողովուրդը այլևս Նիկոլի առաջնորդության ներքո ա։
Այ հենց դրա համար Պավլիկ Մանուկյանը ու Սասնա Ծռերը պիտի հասկանային, որ մի բան անելուց առաջ պետք է նաև հաշվարկել սեփական հասարակական ռեսուրսը, հասկանալ, թե ինչքան մարդ ա պատրաստ հավաքվել ու իրենց ասածով գործել, ոչ թե ուղղակի հավաքվել ու վերջ։ Երբ բազմությունը ուղղակի հավաքվում է ու ոչինչ չի անում, միշտ էլ կգտնվեն փորձառու հռետորներ, ովքեր կգան ու այդ բազմության կառավարումը կվեցնեն իրենց ձեռքը։ Ապացույցը՝ իհարկե Նիկոլը։
Մի խոսքով, այն ինչ եղավ երեկ, ցույց տվեց Նիկոլի արագ կողմնորոշվելու հատկությունն ու ունակությունը մի կողմից և Պավլիկ Մանուկյանի ու Սասնա Ծռերի թուլությունն ու անհեռատեսությունը, սպառվածությունը մյուս կողմից։ Փաստացի Պավլիկենց միակ ռեսուրսը այս պահին իրենց ձեռքի զենքն է ու վերջ։ Ուրիշ այլ ռեսուրս նրանք չունեն, ինչ էլ ունեին, տվեցին, զիջեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել