Հասարակությունը չգիտի, կիմանա կամ կկռահի շատ ուշ, բայց երկրի ղեկավարությունը հաստատապես տեղյակ է ամեն ինչից, և այդ պատճառով էլ խոսում են <<երկրի համար վտանգավոր իրավիճակից>>․․․ Նախագահական ինստիտուտը վերացնելը գուցեև իշխանությունը պահելու տեսակետից ճիշտ որոշում էր, բայց լուրջ հարված էր պետության անվտանգությանը և Հայ -Ռուսական համագործակցությանը․․․ Ներկայիս իշխանությունները վստահ են, որ եթե չկարողանան մնալ ամբողջ թիմով, ապա <<վերադարձ>> օպերացիան իրականացնելու համար ոչ մի խոչընդոտ չկա, քանզի հասարակությունն իր ձեռքով կանի այն․․․ իսկ վերադարձ նշանակում է, որ գումարելիների տեղափոխումից իշխանությունը չի փոխվում․․․ Այսօր նախարար, վաղը նախագահ, մյուսը օրը նորից նախարար և այդպես շարունակ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել