Ես հարգում եմ այն ոստիկանին, ով կատարում է իր ծառայողական պարտականությունները, ոչ թե ապօրինի հրամանները: Ես հարգում եմ այն ոստիկանին, ով համազգեստ կրելով , չի մոռանում , որ ինքը նախ և առաջ Հայ է: Ես չեմ հարգում այն ոստիկանին, ում ձեռքերը արյունոտ են, ես չեմ հարգում այն ոստիկանին ով ձեռք է բարձրացնում իր ծնողի տարիքի Հայի վրա, ես չեմ հարգում այն ոստիկանին, որ ձեռք է բարձրացնում իրեն ոչ մի դեպքում չվիրավորած քաղաքացու վրա: Ես վերջապես չեմ հարգում այն Հային , ով հանուն իր անձնական առաջխաղացման, իր անձնական հաջողության զոհաբերում է մի ողջ ազգի, խաղում է կայացած պետության իմիջի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել