Մի քանի հոգու նենց հավեսով կապտակեի /կչռփեի/, իրենց ապուշ ու անողնաշարին հատուկ մտքերի ու գաղափարների համար: Մարդիկ, ովքեր միտումնավոր բախում են հրահրում, մեծ հաշվով ադրբեջանցուց ՀԱՅԻ համար ոչնչով չեն տարբերվում, թշնամուն էլ է ձեռնտու երկրի ներսում տիրող խժդժոցը, իրավիճակը ապակայունացնելուն ուղղված ցանկացած գործողություն հասուն, ադեկվատ մտածելակերպ ունեցող անձանց կողմից դիտարկվում է որպես դավաճանություն ազգի նկատմամբ: Ով կուզի, որ առանց այն էլ մի բուռ մնացած ժողովուրդը իրար բզկտեն, ծեծեն, վիրավորեն, պարզից էլ պարզ է, որ տվյալ ժողովրդի թշնամին:
Տրամաբանական ոչ մի սեգմենտում չի տեղավորվում ՀԱՅԻ կողմից նման գործելաոճը: Ինչ նպատակ ունեք, ինչ գռանտներ որ «կպցրել» եք քթներիցդ է թափվելու, մի արեք, վայն եկավ ձեզ տարավ, որ այս ամենը սկսեց գիտակցել հասարակությունը, այդ պռովակատորներին հում-հում կուտեն օֆ չեն անի: Առանց այդ էլ բոլորի նյարդերը լարվածության գագաթնակետին են հասել, մի փոքր կայծ և բախումն անխուսափելի է, ինչը չի կարելի թույլ տալ և ոչ մի պարագայում: Մի արեք այդպես....Ոչ ոստիկաններն են գործում իրենց հնարավորությունների շրջանակներում գունդը ետ գրավելունն ուղղված, ոչ էլ «Սասնա Ծռերն» են իրենց դրսևորում որպես զինված ապստամբներ: Երկու կողմերն էլ հասկանում են, որ առաջին հերթին ՀԱՅ է դիմացինը, թե չէ վաղուց արդեն անդառնալի հետևանքներով իրադարձությունների ականատես կլինեինք: Կան պահանջներ, կան դժգոհություններ, հավատացեք ստեղծված իրավիճակը թույլ է տալիս դրանց իրագործմանն հասնելու համար խաղաղ ճանապարհն ընտրել, ոչ թե հակառակը: Ելույթներ ունենալուց առաջ սառը ջուր լցրեք գլխներիդ, որ ամբիցիաները տեղի չտան, հավաքվածների մեջ ցանկացած հայտարարություն կամ կոչ կարող է ճակատագրական դառնալ երկու կողմերի համար, սա փորձադաշտ չէ, ոչ էլ այս պարագայում աշխատում է «փորձը փորձանք չէ» ասացվածքը: Խաղաղ, միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի այս հարցը, այդկերպ նաև իցույց կդնենք հասունացած քաղաքացիական հասարակություն լինելու փաստը, եթե ոչ ուրեմ իզուր էր սահմանին թափված արյունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել