Բրիտանիայի արքայազն Ջորջը ճանաչվել է մանկական նորաձևության գլխավոր կուռքը: Այս մասին հայտնում է Hello Magazine-ը՝ վկայակոչելով Rakuten Marketing ընկերության նոր հարցումը:

«Արքայազն Ջորջը շուտով կդառնա 3 տարեկան, բայց նրա ազդեցությունը նորաձևության աշխարհի վրա արդեն հսկայական է»,- գրում է ամսագիրը:

Հարցված ծնողների 39%-ը նշել է, որ Ջորջն առավել մեծ ազդեցությունն է ունեցել այն ամենի վրա, ինչ կրում են իրենց երեխաները:

Նրան հաջորդում են Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդիները՝ Ռոմեոն երկրորդ տեղում է, Կրուզը՝ երրորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել