Եթե դու սուրճի, թեյի սիրահար ես  կամ պարզապես ծխող ես, ուրեմն դեղնած ատամների խնդիրը հաստատ կհուզի քեզ: Այս խնդրից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ թանկարժեք ու էֆեկտիվ միջոցներ, բայց մեր տարբերակն էլ իր որակով բացարձակապես չի զիջում նրանց՝ չնայած, որ գումարի տեսանյունից այն քեզ ընդամենը գրոշներ կարժենա:

Եվ այսպես՝ մեկ գործողության համար քեզ անհրաժեշտ է ընդամենը 1 թեյի գդալ սոդա և 5 կաթիլ թարմ կիտրոնահյութ: Բաղադրիչներն իրար հետ խառնելուց հետո խոզանակի օգնությամբ ատամնաշարդ պատիր այդ խառնուրդով ու մոտ մեկ րոպե սպասիր:

Մեկ րոպե անց ատամի խոզանակով մաքրիր ատամներդ, իսկ հետո ողողիր բերանդ:

Ճերմակեցման այս տարբերակն իսկապես արդյունավետ է, բայց այն չարաշահել չի կարելի: Այս տարբերակով ատամները մաքրելը ցանկալի է շաբաթական 1 անգամ հաճախականությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել