Եթե արտասահմանյան շատ արտադրողներ պարգևներ և մեդալներ են ստանում լավ որակի արտադրանքի, գեղեցիկ փաթեթավորման, բազմազան տեսականու, հիգիենայի և այլնի համար, ապա մեր արտադրողները այս հարցում ավելի օրիգինալ են.

Մեդալ «1 տարի 3 ամիս առանց թունավորվելու»-Հայաստանի«ԿՃԵՊ» պահածոների գործարան:

«Կաթի փոշու բարձր որակի մասին հավաստագիր»-Հայաստանի «Բնական կաթից կաթնամթերքի» գործարան:

Մեդալ «Փաթեթավորման գոյության համար»-Հայաստանի «Միս» մսամթերքի կոմբինատ:

Կասկածելի մրցանակ «գարեջրի ամենաերկար պահպանման ժամկետի համար»:

Մրցանակ «Օրիգինալ մտահաղացում»` շոկոլադով նրբերշիկ արտադրանքի համար:

Մեդալ «Հզոր մարկետինգ»` հեռուստաեթերում մեկ տարի գովազդ չտեղադրելու համար:

Պատվոգիր «Տոնական ռեկորդ»` աղցանի պահպանման ամենաերկար ժամկետի համար:

Մեդալ «Հազարամյակի մարտահրավեր»` հնարավորինս շատ արտադրանքների ներմուծման ոլորտում մոնոպոլ դիրք ստանալու համար:

Պատվոգիր «Լավագույն քիմիական բաղադրություն»` մանկական կերեր արտադրող «Առողջ բալիկ» ընկերությանը:

Այս ցուցակի դեռ կարելի է շարունակել… ցավոք սրտի…

P. S. Նշված գործարանները և ֆիրմաները հորինված են, ցանկացած համընկնում` պատահական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել