Tert.am-ը գրում է.

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ցանկացած հրապարակում և հաղորդում ուսումնասիրության թեմա է եղել, ծառայողական քննություն կա նշանակված և տրվելու են բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին ոստիկանությունում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Չկա մի հրապարակում, որտեղ նշվի, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել, անհամաչափ ուժ է կիրառել և դրանով ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն նշանակված չլինի: Չկա նման դեպք, այլ հարց է, որ որոշ անձինք անհամբեր են, թերահավատ են կամ ևս մեկ անգամ ուզում են ինչ-որ բանի մասին բարձրաձայնել դրա համար էլ զուտ շտապողականություն են ցուցաբերում»,-ասաց Ահարոնյանը:

Անդրադառնալով հանրության շրջանում մեծ աղմուկ հանած այն խոսակցություններին, թե բերման ենթարկված քաղաքացուն ստիպել են կոշիկներ համբուրել, Աշոտ Ահարոնյանն ասաց, որ երեկ Դավիթ Սանասարյանը ներկայացել է Ներքին անվտանգության վարչություն, որտեղ լսել են իրեն. «Մասնավորապես, ոստիկանության ստորաբաժանումում տեղի ունեցած կոշիկի պատմությունը ներկայացնում էին որպես իրողություն, հետո Դավիթ Սանասարյանը «Ազատության» եթերում հայտարարեց, որ այդպիսի բան չի եղել, եղել է հրահանգ: Գուցե մի քանի ժամ կամ մի քանի օր հետո նաև հրահանգը փոխվի, չգիտեմ։ Ամեն դեպում ցանկացած հաղորդում, անկախ նրանից՝ արժանահավա՞տ է թվում, թե ոչ, ոստիկանությունը ուսումնասիրում է, ծառայողական քննություն է նշանակվել: Կան անձինք, ովքեր ծառայողական քննությունից ավելին են ուզում: Դա իրենց իրավունքն է, բայց դա ոստիկանության գործառնությունից դուրս է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել