Բոլորս էք պարբերաբար լոսում կամ լսել ենք զանազան խորհուրդներ, թէ ինչպես է պետք լիցքավորել հեռախոսի մարտկոցը՝ առավելագույնս երկարաժամկետ օգտագործում ապահովելու համար։ Շատերը պնդում է, որ բջջայինը չի կարելի վերալիցքավորել կարճ դադարներով, քանր որ դա կփչացնի մարտկոցը։ Ոմանք էլ պնդում են, որ հեռախոսը կարելի է վերալիցքավորել միայն երբ մարտկոցը ամբողջովին հոսանքազրված է կամ շատ մոտ է դրան։ Բայց արդո՞ք այս ամենը արժանահավատ տեղեկատվություն է

Մարտկոցներ արտադրող «Codex» ընկերությունը բացատրում է, որ «լիթիում - իոնային» մարտկոցները ունեն իրենց սեփական լարվածության սահմանը։ Եթե դուք ավելացնեք լարվածությունը՝ երկար ժամանակ վերալիցքավորելով հեռախոսը, ապա մարտկոցի երկարակեցությունը աստիճանաբար կնվազի։ Սրանից հետևում է, որ սխալ է հեռախոսը լիցքավորման թողնել ամբողջ գիշերվը, քանր որ դա հավելյալ լարվածություն է առաջացնում մարտկոցում։ Ավելի ճիշտ է բջջայինը լիցքավորել ավելի կարճ ժամանակահատված։


Բացի այդ, հարկավոր չէ մարտկոցը լիցքավորել 100% -ով։ «Լիթիում - իոնային» մարտկոցների լիցքավորման ցիկլերը հաշված են, և որքան ավելի քիչ դրանք ամբողջությամբ լիցքավորեվեն, այնքան ավելի լավ։

Համառոտելով այս ամենը, մենք խորհուրդ ենք տալի հեռախոսը լիցքավորել օրվա ընթացքում մի քանի անգամ՝ կարճ ժամանակահատվածներով, երբեք չթողնել լիցքավորման ամբողջ գիշերվա ընթացքում, և խուսափել ամբողջական հոսանքազրկումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել