Tert.am-ը գրում է.

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին և նրանց հոգեվիճակին, ասաց, որ իրենց մոտ չարդարացված էյֆորիա է, որտեղ ռիսկը չի գնահատվում:  «Ես այդ մարդկանց ընկալում եմ ինքնազոհաբերության գնացող մարդիկ, ինչպես մահապարտները, կարծեք իրենք իրենց մատաղ են անում և իրավիճակը ոչ այնքան սթափ են գնահատում, որովհետև սա այն ժամանակը չէր, որ նման բան կարելի էր անել»,-ասաց նաև նշեց, որ չի կարծում, թե խմբի անդամներն իրականությունը ճիշտ են գնահատում:

Սամվել Խուդոյանը նշեց, որ երեկ ոստիկանության գործողությունները միտված էին բռնկման օջախը մարելուն, սակայն հակառակ արդյունքը տվեց; «Ժողովրդի մեջ ապրիլյան պատերազմից սկսած լարվածությունը կուտակվում էր»,-ասաց նա և նշեց, որ այս ամենում Թուրքիայի դեպքերը ևս դեր խաղացին: Ըստ նրա՝ ներքին համաձայնություն կլինի իշխանության և խմբի մեջ, ինչի մասին հասարակությունը չի իմանա, սակայն խումբը կհանձնվի և չեն գնա հարձակման տղաների վրա:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ առանձին իրավիճակներում ցանկացած ժողովուրդ կարող է հեղափոխական դառնալ, և նախ զանգվածները պետք է հավատան, որ իրենք բավարար ուժեղ առաջնորդի կոչով են ելնում ոտքի և պետք է վստահեն այդ առաջնորդին:

Նա, անդրադառնալով երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային, ասաց, որ իշխանություններն այսօր ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնած, քան երեք օր առաջ: Ըստ նրա՝ իշխանությունը ծրագրում է հոգնեցնել մարդկանց, և նրանք, չունենալով լիդեր և գաղափարներ, գնան տուն: «Բանակցություններով ամեն ինչ արվում է, որ արյունահեղություն չլինի:  Ես բանացություներին այլընտրանք չեմ տեսնում, սակայն դա երկար կարող է տևել, բայց դա այն գինն է, որ պետք է վճարեն իշխանությունները»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել