Մոդել, դերասանուհի Աննա Վանեցյանին` նույն ինքը Անչոկին, հանրությունը սկսեց ճանաչել համացանցի շնորհիվ: Նրա բաց և համարձակ տեսքը հետաքրքրություն է առաջացնում տղաների շրջանում, բայց քննադատություններից էլ հեռու չի մնում: Անչոկը 21 տարեկան է, ապրել է ծնողներից հեռու, իսկ 14 տարեկանից սկսել է աշխատել: Օրերս նա լուսանկարվել է

BlogNews.am-ի համար և պատասխանել մի քանի հարցերի: 

- Գիտեմ, որ հիմա նկարահանվում ես սերիալում: Ինչպե՞ս ստացվեց: Արդյո՞ք քեզ ընտրեցին տեսքի, թե՞ դերասանական հմտություններիդ համար:

- Շատ վաղուց եմ սկսել նկարահանվել. հեռուստատեսությունը ինձ շատ հարազատ է, ես նկարահանվել եմ գովազդներում, հայկական և ռուսական ֆիլմերում ունեցել եմ էպիզոդիկ դերեր: Միշտ մերժել եմ սերիալներում նկարահվելու առաջարկները,  բայց այս անգամ համաձայնվեցի, քանի որ իմ  մտերիմ ընկերն է պրոդյուսերը, բացի դա շատ հավանեցի սերիալի գաղափարը: 

- Սերիալում կան համբույրի և բաց տեսարանները: Հեշտ համաձայվեցի՞ր այդ տեսարաններին:

- Ես իմ աշխատանքին լիարժեք եմ նվիրվում: Ես համարձակ տեսարաններին այդքան էլ դեմ չեմ, որովհետև եթե դերասան ես, եթե պրոֆեսիոնալ ես, ապա պետք չէ խուսափես այդ տեսարաններից: Բացասական կերպար եմ մարմնավորում` բաժանում եմ սիրահար գույգերին,  թմրանյութեր եմ օգտագործում, ինչը հետո արդարացվում է, քանի որ վատ կյանքով եմ ապրում:  

- Հոնորարներդ բարձր ե՞ն

- Ֆիքսված գումար չունեմ, բայց ամեն դեպքում ես հաշվի եմ առնում նախագծի որակը: Եթե լինի անորակ բան, բայց ինձ առաջարկեն աստղաբաշխական գումարներ, ես կհրաժարվեմ: Հեռուստադիտողը ոչ թե քո գրպանի պարունակությունն է տեսնում, այլ քո արած աշխատանքը: Ես կարող եմ նույնիսկ անվճար նկարահանվել, եթե նախագիծը լավը լինի: 

- Ասացիր, որ խաղում ես սիրահար զույգերին բաժանողի կերպարում, ասում են` իրական կյանքում էլ այդ համբավն ունես: Այդպես է՞:  

- Բնականաբար նման խոսակցություններ կան, բայց ավելի սարսափելի բաներ էլ են խոսում: Ես նորմալ եմ վերաբերվում նման խոսակցություններին, քանի որ իմ ընկերները գիտեն՝ ով եմ, իսկ պարզապես ծանոթներին ոչինչ չունեմ ապացուցելու: Իմ լուսանկարների տակ շատ մեկանաբանություններ են գրում, բայց երբ փորձում եմ նայել, թե ովքեր են պարզում եմ, որ բոլորը կեղծ էջերով են: Այսինք մարդիկ փորձում են ինքնահաստատվել:  

- Քեզ սկսեցին ճանաչել համացանցի միջոցով՝ քո համարձակ և բաց լուսանկարների շնորհիվ:    

- Այո, կա նման բան, ինձ սկզբում այդպես սկսեցին ճանաչել մինչև մոդելային և կինոյի բնագավառում հայտնվելը: Ավելի շատ հայտնի եմ դարձել ինստագրամով, բայց ես միշտ ասում եմ, որ երբեք ՓՌ-ով չեմ զբաղվել և դրա կարիքը չունեմ: Ես ունեմ շատ հետևորդներ, որոնց հետ միշտ անկեղծ եմ եղել: Մարդիկ կամ ինձ սիրուն են կամ ատում, այլ տարբերակ չկա, ինչը իհարկե ինձ դուր է գալիս, քանի որ նետրալ դիրքը ես չեմ կարողանում հասկանալ:

- Քո ինստագրամի էջում հաճախ են արական սեռի ներկայացուցիչներ հայտվում, որոնց հետ գրկախառնված ես լինում: Նրանցից մեկն էլ մի քիչ երկար մնաց քո էջում և թվում էր՝ դու գտել ես քո կեսին: Ո՞ւր կորավ այդ տղամարդը և արդյո՞ք տղամարդիկ այդքան շուտ են հայտնվում քո կյանքում և հեռանում:

- Ոչ, շուտ չեն հայտնվում և հեռանում: Ես շուտ չեմ սիրահարվում, բայց երբ սիրահարվում եմ ամբողջ սրտով նվիրվում եմ: Ինչ վերաբերվում է այդ երիտասարդին, ասեմ, որ պարզապես չստացվեց: Կոնֆլիկտ չի եղել, պազարապես հասուն մարդկանց պես որոշեցինք, որ ավելի լավ է բաժանվենք: Նա ապրում էր Հայասանից դուրս և այդ հեռավորությունը մենք չկարողացանք հաղթահարել: 

- Այսինքն չկարողացա՞ք փրկել ձեր համաբերությունները:

- Այո, չկարողացանք փրկել, որովհետև արդեն խանդի տեսարաններ էին լինում: Նա ապրում էր շատ հեռու և ուշ-ուշ էր գալիս, իսկ հեռավորության վրա հարաբերություններ կառուցելը շատ բարդ է:

- Ցանկացած բաժանվում ծանր ես տանում, թե՞ սառը մարդ ես:

- Ոչ, սառը մարդ չեմ, ես ավելի շատ իմ ընկերներին եմ բարձր դասում, քանի այն մարդուն ով իմ անձնական կյանքում է: Միգուցե դեռ չի եղել այն մարդը, ով ամեն ինչից վեր կլինի իմ համար, բայց ամեն դեպքում, ես ամեն ինչին ռեալ եմ նայում: Ես չեմ ապրում երազներով, ինչը պետք է լինի կլինի: 

- Ինչ-որ նախագծեր ունե՞ս, որոնք իրակացման փուլում են: 

- Չեմ ուզում փակագծերը բացել, բայց ունեմ նախագծեր որոնք շուտով կիրականան: Ես ունեմ կարգախոս «I can and I will» այն դաջվածքի տեսքով է,  այն ինձ միշտ ուժ է տալիս, երբ ես կոտվրում եմ:

- Դաջվածքներդ ի՞նչ պատմություն ունեն:

- Երեք դաջվածք ունեմ: Դաջվածքները ինձ համար մեծ նշանակություն ունեն, ես չեմ սիրում աննպատակ ծաղիկներ անել, պետք է շատ իմաստով լինի, որ չհոգնեմ: «I can and I will»  այս դաջվածքն եմ արել ոտքիս վերևի մասում,  այս բառերը իմ մեջ եղել եմ դեռ վաղուց: Փոքր ժամանակ բնակաբար չէի կարող դաջվածք անել և երբ որոշեցի որ պետք է ունենամ իմ առաջին դաջվածքը, հենց այս խոսքերն էլ դաջեցի: Մյուսը թեևիս խաչն է, որի մասին այնքան էլ չեմ սիրում խոսել, այն միշտ ինձ հետ է, իսկ երրորդն էլ վզիս է՝ անվանս առաջին տառը: 

- Պատրաստվո՞ւմ ես ավելացնել քանակը:

- Այո, բայց ուզում եմ վզիս դաջվածքը փոխեմ, որը մի քիչ հնացել է: Դու գիտես նաև որ ես նկարում եմ, և իմ աշխատանքներից մեկն էլ կլինի իմ մարմնին:

- Քո դաջվածքները, քո տեսքը, բաց հագուստը, երևացող կազմավածքն ամեն դեպքում աչք են զարնում: Սովոր ե՞ս միշտ հասարակության ուշադրության կենտրոնում լինել: 

- Գիտես չեմ մտածում մի բան անեմ, որ հանրության ուշադրության կենտրոնում լինեմ: Ես տնից դուրս գալուց առաջ նայում եմ հայելու մեջ, և եթե ինքս ինձ դուր չեմ գալիս՝ հաստատ ոչ մեկին դուր չեմ գա: Իհարկե տղաների կողմից թե դրական և թե բացասական մեկնաբանություններ լինում են, որոնց ես բացարձակ ուշադրություն չեմ դարձնում: 

- Ասում են,  որ վիրահատել ես քիթդ, շրթունքներդ և կուրծքդ: Իրականում այդպես է՞: 

- Մի անգամ մի մարդ ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ ոտքերս վիրահատել, ինձ համար դա նորություն էր, քանի որ առաջին անգամ էի լսում նման բան: Կուրծքս և շուրթերս բնական են, իսկ քիթս վիրահատել եմ շնչառական խնդիրների պատճառով, բայց տեսքի առումով էսթետիկ շտկումներ ևս արվել են: Ես առհասարակ դեմ չեմ պլաստիկ վիրահատություններին: 

- Սկսել ես նաև հագուստի դիզայնով զբաղվե՞լ 

- Ես ավարտել եմ Գեղարվեստի ինստիտուտը, երբ փոքր էի արդեն գիտեի, որ դառնալու եմ դիզայներ, այդպես էլ եղավ: Ես առանց նկարելու կյանք չունեմ, չեմ պատկերացնում որ մի օր արթնանամ և մատիտը ձեռքիս չլինի: Ես իմ էմոցիաներն արտահայտում եմ միայն նկարելու միջոցով: Շուտով  կբացեմ իմ նորաձևության կենտրոնը, որտեղ կլիեն իմ արտադրած հագուստները: Դիզայներ-մոդելավորողը կլինեմ ես, իսկ մասնագետները կկարեն հագուստը: Իմ հագուստները հագնելու են նրանք, ովքեր գոնե մի քիչ նմանություն ունեն ինձ:


- Ֆինանսապես քեզ անկախ զգում ե՞ս: 

- Այո, ոչ միայն այսօր, այլ շատ վաղուց, քանի որ ես միայն իմ ուժերով և աշխատանքով եմ գումար վաստակում: Երբ առաջին կուրսում էի «Ռոսիա» տոնավաճառում կար տարոսիկների խանութ, որտեղ դասից հետո գնում էի և տարոսիկներ էի պատրաստում: Հետո մի քանի օֆիսներում համակարգչային դիզայներ եմ աշխատել, բայց  հասկացել եմ, որ իմ գլխին շեֆ պետք է չլինի:

- Ընկերներուհիներ ունե՞ս:

- Գիտես ես դեմ եմ ընկերուհի ասվածին, առհասարակ «ուհի» վերջավորությունը չեմ սիրում: Երբ ինձ հարցնում են դու ի՞նչ մասնագիտություն ունես,  ասում եմ` նկարիչ եմ, չեմ ասում` նկարչուհի եմ: Ընկերներ ունեմ, որոնց մեջ կան նաև աղջիկներ, բայց նրանց չեմ ուզում ասել ընկերուհիներ:

- Ինչո՞ւ, որովհետև ընկերուհիների մեջ հաճախ ե՞ն լինում տարաձայնություններ: 

- Գիտես, ես եմ իմ լավագույն ընկերը, քանի որ իմ բնավորությունը իրականում ոչ մեկ ինձանից լավ չգիտի: Երբ բոլորն ասում են գեղեցիկ աղջիկ է, մի քիչ ազատ, դա իմ մի կողմն է, իսկ մյուս կողմիս մասին նույնիսկ իմ մտերիմ ընկերները չգիտեն: Երբեմն ես նեղվում եմ  որ չգիտեմ ինչի ես միշտ ուրիշներին հասկանում եմ, բայց ինձ ոչ:  Համակերպվել եմ դրա հետ, բայց առաջ ծանր էի տանում:

- Փաստորեն քեզ ազատ մարդ ե՞ս համարում:

- Ես տեսքով երևացող եմ, և անկեղծ ասած առանձնապես շատ բան չեմ անում երևալու համար: Կարող են տաս աղջիկ կարմիր շրթներկ քսեն և նրանց մեջ միայն ես երևամ: Երբ մի քիչ կարճ եմ հագնում, մի քիչ բաց, դա ինձ համար դեռ չափանիշ չէ ազատության: 

- Ամեն դեպքում ի՞նչ են մարդիկ  քո մասին խոսում:

- Մի քանի օր առաջ ականջիս հասավ, որ ես շուտով դատվելու եմ: Դա շատ ծիծաղելի էր ինձ համար: Այդպես էլ չկարողացա ճշտեմ,  թե ինչի համար եմ դատվելու: Նման խոսակցություններ շատ են լինում, առաջ մտածում էի տեսնես ինչի են մարդիկ խոսում, բայց հիմա միևնույն է:

- Ուզում ես ասել, որ «չուզողներդ» շատ ե՞ն:

- Ոչ թե շատ, այլ շատ-շատ են:

- Իսկ ինչ աղջկական նախասիրություններ ունե՞ս:

-  Բնականաբար շատ աղջիկների նման ես էլ սիրում եմ գնումներ անել: Դե սրճարանների մասին չեմ խոսում, սիրում եմ երբ հավաքվում ենք, բայց ամեն դեպքում ինձ համար առաջնայինը աշխատանքն է:

- Այսինքն կարիերայի հետ կապված շատ պլաններ ունես:

Այո, ես կարիերիստ եմ, նույնիսկ դա է շատ խանգարում որ անձնականս կառուցեմ, որովհետև միշտ ընտրություն է լինում, իսկ այդ ժամանակ ես ընտրում եմ աշխատանքս: Ես երբեմն նեղվում եմ, երբ օրերն անցնում են իսկ ես դեռ ոչ մի բան չեմ հասցրել անել: Մտածում եմ, որ կծերանամ և ոչինչ չեմ հասցնի անել: Այս տարիների ընթացքում շատ-շատ են եղել ամուսնության առաջարկներ, բայց հասկացել եմ, որ ժամանակը չէ: Ես չեմ կարող լինել տնային տնտեսուհի, բայց երազեմ մոդելային կարիերայի մասին:

- Այսինքն մայր կարգավիճակում քեզ դեռ չե՞ս պատկերացնում

- Կարծում եմ, ես լավ մայր կլինեմ: Ես տղա երեխա եմ սիրում, դա գալիս է երևի նրանից որ ես միշտ ուզել եմ եղբայր ունենալ, բայց ամեն ինչ իր ժամանակին: 

- Իսկ ունե՞ս նոր առաջարկներ

- Առաջարկներ շատ-շատ են լինում, բայց կարծում եմ պետք է մի բանի վրա կենտրոնանալ: Ես շատ կարևոր առաջարկ եմ ունեցել  «Վիկտորիա սիքրեթ»-ի փարիզյան մասնաճյուղից: Համարյան երկու տարի առաջ էր, երբ ուղարկեցի հայտ և չէի սպասում,  որ կպատասխանեն: Մեկ տարի հետո ինձ պատասխանեցին, որ հրավիրում են Փարիզ: Ես մերժեցի, նրա համար որ չեմ պատկերացնում ինչպես կապրեմ դրսում: Ես չեմ պատերացնում ինձ, ընկերներիցս հեռու:  


Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Վարսահարդար՝ Աստղիկ Մելքոնյան

Դիմահարդարներ՝ Պալոմա և Դինա

Հագուստի հեղինակ՝ Անչոկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել