Tert.am-ը գրում է․

Շատ անսպասելի էր ինձ համար այս ամենը. ամեն դեպքում նման ռադիկալիզմը պետք է պատճառաբանված լինի. Tert.am-ի հետ զրույցում ասաց երաժիշտ Վահան Արծրունին՝ խոսելով  այսօր առավոտյան մի խումբ զինված անձանց կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու և այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու մասին:

«Այն վկայում  է այն սարսափելի տարաձայնությունների մասին, որոնք բերել են բացահայտ հակամարտության. հին տղերքը դուրս են եկել այն իշխանության դեմ, որի համար 25 տարի առաջ պայքարում էին: Սա կարող է թվալ աբսուրդ, մարդուն, որը չի հետևում իրադարձություններին կարող է անհեթեթ թվալ, բայց  քանի որ բոլորս էլ գտնվում ենք այս ամենի մեջ, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչի հետևանքն է. սա ներքաղաքական իրավիճակի ուղղակի հետևանք է,- ասաց երաժիշտը՝ կրկնելով,- ռադիկալ միջոցների են դիմել. մարդկային զոհերի հետ կապված էլ միանշանակ է իմ վերաբերմունքը»:

Վահան Արծրունին նշեց, որ չի կարող եղածը զինված խմբի անդամների դիտանկյունից գնահատել, բայց նշեց, որ պետք է հասկանային, թե ծրագրված գործողություններն ինչ հետևանքների կարող էին բերել և ինչ մեկնություններ կարող էին ստանալ: «Բոլորն էլ պատերազմի միջով անցած, պատերազմի մեջ թրծված մարդիկ են և ունեն իրենց պատկերացումները ներկայի և ապագայի մասին»,- ասաց նա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել