Էրեբունու շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումը կարծես թե կանաչ լույս է վառել որոշ քաղաքական գործիչների համար, սեփական անձը ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար:

Առիթը բաց չի թողել նաև արմատական ընդդիմության նախկին ջատագով, ներկայումս իշխանության հաճախորդ՝ Նիկոլ Փաշինյանը:

«Հերոս» Նիկոլը վերհիշել է իր լրագրողական անցյալը և դուրս է եկել «մարտի» տեսանկարահանող սարքով: Ինչ խոսք, հաջորդ ընտրություններից առաջ «աչոկ» հավաքելու գայթակղությունը շատ մեծ է ինստիտուցիոնալ հաճախորդի մոտ և Սեֆիլյանի կողմնակիցների հետ երկխոսությունը հնարավորություն կտա բարձարանալու ժողովրդի որոշ հատվածի աչքին՝ որպես խաղաղության աղավնի: Բացի այդ հնարավորություն կունենա նաև իշխանությանը ապացուցել, որ դեռ պիտանի է և նման գործընթացներում կարողանում է իրեն դրսևորել: Այդ ամենը իր համար լավ ճանապարհ կարող է հարթել հաջորդ տարվա ընտրություններին: Ի դեպ Նիկոլը նախկին կյանքում կենդանի պատ է եղել կարծես:

Ամեն դեպքում անգամ ամենալավ խամաճիկը մի օր կորցնում է իր հետաքրքրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել