Ամիսներ առաջ հրապարակվեց Crime Index For Country 2016 զեկույցը, որում ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում հանցագործության և ապահովության ինդեքսը, որի հիման վրա հասկանալի է դառնում, թե որ երկրներն են աշխարհում առավել անվտանգ, որոնք՝ վտանգավոր։

Աշխարհի 117 երկրների շարքում իր անվտանգության մակարդակով Հայաստանը 25-րդ հորիզոնականում է, իսկ անվտանգության ինդեքսը կազմում է 68,89 տոկոս:

Այս առավոտ Երևանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, ինչի արդյոնքում մահացել է ոստիկանության գնդապետ, շոկային է ՀՀ բնկաչության համար: Հարձակումն իրականացրել են Ժիրայր Սեֆիլյանին սատարող մի խումբ անձինք, նրանք գրավել են Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ոստիկանության ստորաբաժանումը:

Crime Index For Country 2016 զեկույցից հետո հպարտ-հպարտ գրեցի` «Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես, և կյանքն այստեղ բավականին անվտանգ է»: Սակայն նմանօրինակ դեպքերը, որոնք փոխում են հասարակության արժեհամակարգերն ու ընկալումները, մեր նման փոքր ազգերի համար ուղղակի կործանարար հետևանք կարող են ունենալ: Ինչո՞ւ պետք է որոշ շաժումների ու խմբավորումների շահերն ու գործունեությունը, որոնք իբրև կրում են որոշակի քաղաքական ազդեցություն, ազդեն հասարակության տրամադրությունների վրա:

Հ.գ. Նախորդ տարեվերջին հրախարակվեց աշխարհառչակ Gallup կազմակերպության կազմած «Համաշխարհային իրավունք և կարգ-2015» զեկույցը, որում ներկայացված են այն երկրները, որտեղ մարդիկ իրենց առավել ապահով են զգում գիշերը միայնակ քայլելիս: Հայաստանը զբաղեցնում է զեկույցի պատվավոր երրորդ հորիզոնականը։ Ինդեքսը չափում է մարդկանց անձնական անվտանգության զգացողությունը ողջ աշխարհում, ինչպես նաև՝ նրանց սեփական փորձառություններն իրավապահ մարմինների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել