Ցանկացած ծայրահեղություն անթույլատրելի է, առավել ևս՝ անընդունելի են նմանօրինական մեթոդներով հարցեր լուծելը: Գործողությունների ընթացքում ունենք անդառնալի կորուստ` մեկ ոստիկան մահացել է, ևս մի քանիսը՝ վիրավոր:
Սա հարված է պետականությանը: Այսօրվա կատարվածն անմիջական հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:
Քաղաքական և, առհասարակ, ցանկացած ենթատեքստ ունեցող պահանջ չի կարող թելադրվել կամ լուծվել ուժի կիրառմամբ:
Հայաստանի Հանրապետությունն այն կարգավիճակում է, որ էքստրիմիստական ցանկացած արկածախնդրություն անթույլատրելի է: Մենք ունենք Արցախի կարգավորման խնդիր և ներպետական ցանկացած անկայունացնող գործողություն վտանգի տակ է դնում վերոնշյալ գործընթացները: Հայը հային իրավունք չունի պատանդ վերցնելու, դա աննորմալ է:
Ուժով ու բռնությամբ ոչ ոք հաջողության չի հասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել