Այս պահի համար.
Բանակցություններ, բանակցություններ ու միայն բանակցություններ։ Թեկուզ օրեր։ Հանգիստ տեսնում եմ բանակցային ելքի հնարավորությունը՝ երկու կողմին էլ ձեռնտու։
Իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միայն օրենքի շրջանակում պետք է գործեն, իրենք հենց դրանով են տարբերվում մյուսներից։

Իսկ ընդհանրապես։
Սա ես ոչ ահաբեկչություն կկոչեմ, ոչ հեղափոխություն, ոչ ապստամբություն, ոչ խռովություն, ոչ հերոսություն, ոչ արկածախնդրություն, ոչ ռոմատիզմ ... կամ էլ այդ ամենը իրար միախառնած կկոչեմ։ Այսպիսի հնարավոր երևույթների անունը միախառնված դրել եմ «դեկաբրիզմ», որի ակունքներն ու պատճառները թող իշխանությունները պատմության դասագրքերում ուսումնասիրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել