Չհաջողված պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում շարունակվում են զինվորականների մասսայական ձերբակալությունները...Ըստ թուրքական NTV գեռուստաընկերության,ձերբակալված զինվորականների թիվն անցնում է 3000-ը,որոնցից 34 գեներալի կոչում ունեն...Ձերբակալվածների թվում են երկրորդ բանակի հրամանատար Ադեմ Հուդուտին,երրորդ բանակի հրամանատար Էրդալ Օզթուրքը և այլն...
Զինվորականների ձերբակալություններին հաջորդել են խոշոր գործարարների ձերբակալությունները,որոնց Էրդողանի վարչակարգը կասկածում է ԱՄՆ-ում բնակվող ըննդիմադիր Ֆ.Գյուլենի հետ սերտ կապեր ունենալու և չհաջողված պետական հեղաշրջումը հովանավորելու մեջ...
Չհաջողված պետական հեղաշրջման փորձը շատ ձեռնտու եղավ Էրդողանին...Նա սկսել է վհուկների որս,որի հիմնական "զոհերը" ընդդիմադիրներն են,որոնք միշտ քննադատել են գործող իշխանություններին և բանակը,որին Էրդողանն այս ամենից հետո ծնկի կբերի և կփորձի լիովին վերահսկելի դարձնել..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել