Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը չկասկածելով Ժիրայր Սեֆիլյանի ազնվության վրա ու հարգելով նրանց մտահոգությունները ` գտնում է, որ Հայաստանում տեռորով և առավել ևս զինված հեղաշրջման արդյունքում հարցեր լուծելը ոչ մի լավ բանի չի բերի: 

Tert.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց. «Համարում եմ,  որ այն քայլերը, ինչ-որ այս պահին կատարվում են, չհաշվարկված քայլեր են, որոնք ոչ մի դրական տեղաշարժի չեն բերելու, ոչ մի դրական  միտում չունեն երկրում իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Կարծում եմ, որ սա արկածախնդրություն է»։

Լյուդմիլա Սարգսյանը նաև նշեց, որ պետք է չէ ոգևորվել այն վիճակից, ինչ տիրում էր Թուրքիայում, և մեր երկրում տեռորով ինչ-որ բան  փոխել։ «Զինված հեղաշրջման արդյունքում, չեմ կարծում, որ մեր երկրում որևէ  դրական  տեղաշարժ կարող են ապահովել»,– ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել