«ԽԻՍՏ» ղեկավարները սովորաբար աչքի են ընկնում մասնագիտական ունակություններով ու կարողություններով, ինչպես նաև իրենց կողմից վարած քաղաքականության հետևողականությամբ և թիրախային նպատակներին հասնելու ճանապարհին հետևողական են տվյալ ձեռնարկության յուրաքանչյուր ոլորտի զարգացմանը: 

«ԷՇ» ղեկավարները սովորաբար աչքի են ընկնում ինքնահաստատման խնդիրներով: Այս խմբի ղեկավարները, սովորաբար, էշ-էշ դուրս են տալիս ու էշի համառությամբ հետևում են իրենց դուրս տվածներին` շատ հաճախ ընդգծելով, որ իրենց «դեմ խաղ չկա», իրենք են օրենքը և վերջ: 
Այս խմբին պատկանող ղեկավարների առաջին քայլերից է խելացի աշխատակիցներից ազատվելը և իր շրջապատի մարդկանց իր կողքը հավաքելը: Այնուհետև անցնում են դիսկրետ թիրախային աշխատանքների՝ թոզ փչելով վերադաս մարմնի աչքերին, բարձիթողի անելով ձեռնարկության կամ կազմակերպության մյուս ոլորտները: Արդյունքում ստացվում է՝ մի կողմից ձեռնարկությունը զարգանում է, իսկ մյուս կողմից քանդվում: 

Պակաս կարևոր հանգամանք չէ նաև ենթակաների վերաբերմունքը: Եթե ենթակաները սովորելու բան չունեն ղեկավարից, այդ ՂԵԿԱՎԱՐԸ պարզապես իրավունք չունի որպես ղեկավար աշխատել տվյալ ձեռնարկությունում:

ՑԱՎՈՔ, ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԽԻՍՏ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է: ԻՍԿ ՈՐՊԵՍ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՅԱՆԱԼՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել