Ուկրաինացի ժողովուրդը սովետական օկուպացիայից հետո, 1941թ. սկսած 2 տարի ապրեց գերմանական օկուպացիայի ներքո: Հետագայում, երբ 1943թ. սովետական զորամիավորումները կրկին մտան Ուկրաինա, նրանք տեղի բնակչությանը սկսեցին վերաբերվել, որպես դավաճանների, և մեղադրեցին նացիստների հետ իբր թե համագործակցելու մեջ: Նրանք նշում էին, որ ուկրաինացիները պետք է արյամբ պատասխան տան այպես կոչված «դավաճանության» համար: Իրականում նրանք ցանկանում էին վերջնականապես ոչնչացնել ուկրաինացիների անկախական նկրտումները: Այդ նպատակին հասնելու համար` բոլշևիկները տեղական բնակիչների արական սեռի ներկայացուցիչներին մոբիլիզացնում էին և նրանցից կազմում էին հատուկ գումարտակներ, որոնք չունեին զենք և զինվորական համազգեստ: Այդ գումարտակները առանց զենքի և զինամթերքի հանդիսանում էին դասական «թնդանոթի միս», ովքեր սովետական զինուժի հրամանով առաջինն էին մարտի բռնվում զինված գերմանական զորամիավորումների հետ: Նրանք չունեին զենք և սովետական հրամանատարություն նշում էր, որ զենք պետք է ձեռք բերեն կռվի ընթացքում: 1943թ. հոկտեմբերին Կիևի գրոհի ժամանակ օգտագործվեցին այդպիսի գումարտակներ, որոնք որպես կենդանի թիրախ շեղում էին գերմանական հիմնական ուժերի ուշադրությունը և սովետական զինված ստորաբաժանումները հնարավորություն էին ստանում գործելու: Այդպես Կիևի գրոհի ժամանակ ճանապարհի 6 կմ-անոց հատվածում սպանվեց 250 հազար մարդ, որոնց զգալի մասը անզեն և առանց զինվորական համազգեստի գյուղացիներ էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել