ԱՄՆ –ի Թենեսսի նահանգի բնակիչ, 71 –ամյա Ալմեդա Էրրելը, գնալով սեփական որդու հոգեհանգստի, չէր էլ կարող պատկերացնել որ իր կյանքում այդպիսի փոփոխություն կլինի։ Հոգեհանգստի արարողության ժամանակ Ալմեդան հանդիպել է 17 ամյա Գարի Հարդվիքին և միանգամից սիրահարվել նրա։ 17 –ամյա տղայի մոտ նույնպես հետաքրքրություն է առաջացել կնոջ նկատմամբ և նրանք սկսել են հանդիպել։

Տղայի թաղումից 2 ամիս անց, արդեն 18 –ամյա Գարին բաժանվել է իր ընկերուհուց և շտապել Ալմդայի մոտ՝ սիրո խոստովանություն անելու։  3 շաբաթ բուռն հարաբերություններից հետ հետո Ալմեդան հայտարարել է իր և Գարիի հարսանիքի մասին, որը նրանք պլանավորել էին ընդհամենը 6 օրում և ինչի համար ծախսել էին $200:

Ալմդեաի խոսքերով նա առաջին հայացքից սիրահարվել է պատանում և հասկացել, որ հենց նա է իր 2 –րդ կեսը։ Ինչ վերաբերվում է պատանուն, ապա նա նույնպես պնդում է, որ միանգամից սիրահարվել է պատկառելի տարիքի կնոջ։

Ուշագրավ է նաև այն որ Ալմեդան Գարիի կյանքում առաջին տարեց կինը չէ. մինչև իր կեսին հանդիպելը, Գարիի ընկերուհին 77 ամյա մի կին է եղել։ Այժմ Գարին և Ալմեդան ապրում են իրենց բնակարանում, Ալմեդային թոռան հետ, ով 3 տարի մեծ է Գարիից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել