Военные перекрыли движение на Босфорском мосту в Стамбуле, ТурцияԹուրքիայի հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Ալի Դասթմալին, անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձին, նշել է հեղաշրջման անհաջողության և տապալման հիմքում ընկած 3 պատճառ, որոնք միևնույն ժամանակ ռազմական հեղաշրջման այս փորձը տարբեր են դարձնում Թուրքիայի պատմության ռազմական հեղաշրջումների մյուս դեպքերից`
- Հեղաշրջման կազմակերպիչները չեն ունեցել Թուրքիայում գործող կուսակցությունների, այդ թվում Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության ընդդիմադիրների աջակցությունը: Չեն ունեցել նաև ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը: Քաղաքական և հասարակական շրջանակների աջակցության բացակայությունը եղել է հեղաշրջման փորձի տապալման առաջին պատճառը:
- Թուրքիայի 81 նահանգներից հեղաշրջման կազմակերպիչները գործողություններ են իրականացրել միայն երկուսում: Թուրքիայի մնացած 79 նահանգների հետ իրականացված գործողությունները չհամաձայնեցնելը և երկրի մնացած հատվածին հեղաշրջման մեջ չներգրավելը եղել է անհաջողության մատնվելու երկրորդ պատճառը` ըստ Դասթմալիի:
- Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը կայացրել է չափազանց ճիշտ որոշում` կոչ անելով ժողովրդին (առնվազն իշխող կուսակցության համախոհներին) արագ դուրս գալ փողոց: Թուրքիայի իշխանությունների այս քայլը հեղաշրջման փորձ իրականացնողներին միանգամից կանգնեցրել է ընտրության առաջ` կամ կրակել ժողովրդի վրա, կամ վայր դնել զենքերը` հեղաշրջման փորձը համարելով ավարտված: Ընտրվել է երկրորդ տարբերակը, և, հետևաբար, հեղաշրջման փորձը մատնվել է անհաջողության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել