Զարմանում եմ... Էս իշխանությունները էլ ի՞նչ պիտի անեն էս երկրում, որ ժողովուրդը միահամուռ, առանց նահանջելու ազատվի սրանցից: 
Պղծեցին մշակույթն ու ճարտարապետությունը, կրթական համակարգը վերածեցին բիզնեսի, իրենց հանքերով ու օբյեկտներով այլանդակեցին բնությունը, տնտեսությունը վերածեցին մոնոպոլիայի` գրեթե վերացնելով մանր ու միջին անկախ բիզնեսը, ներքին ու արտաքին քաղաքականությունը վերածեցին կրկեսի ներկայացման, վախի մթնոլորտ սերմանելով` մարդկանց մեծ մասին ընտելացրին ստրուկի կարգավիճակին, դատարանը վերածեցին լիովին կամակատար հիմնարկի: Էլ չեմ ասում բանակում տեղի ունեցող խայտառակ դեպքերի, տարին նվազագույնը 50.000 արտագաղթողների, ընտրությունների պարբերաբար կեղծումի, կոռուպցիայի ու այլ արատների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել