Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի այս անգամվա հյուրը երգչուհի Ռուզան Ավետիքյանն է, ով վերջին շրջանում նոր երգեր և տեսահոկովակներ չի ներկայացնում:

- Բարև Ռուզաննա, Ձեզ դեղին քարտ եմ ցույց տալիս, քանի որ վաղուց չկաք և նորություններով չեք ներկայանում: Բայց մինչ նորություններին անցնելը, ուզում հարցնել, թե ինչպես է սկսվում ձեր առավոտը:

- Անկա, բարի օր շատ ուրախ եմ որ ձեր հյուրն եմ: Ձեզ մոտ շատ ուրախ է,  իսկ առավոտս սովորաբար սկսվում է մեկ գավաթ սուրճով և ի գործ,  քանի որ դասավանդում եմ Երեվանի Կոմիտասի անվատ պետական Կոնսերվատորիայում:

 - Դե իսկ հիմա ինձ հետաքրքիր է ուր կորել միշտ պոզիտիվ և աշխատասեր Ռուզաննան:  Չեք կարծում,  որ երկար եք լռել:

- Սիրելի Անկա լավ է, որ կարմիր քարտ չտվեցիր,  իսկ իրականում կարծում եմ` երբեմն հարկավոր է դադար առնել, այս անգամ մի փոքր երկար էր լռությունս սակայն շուտով կներկայացնեմ նոր երգեր և տեսահոլովակներ: Գիտեք հանդիսականին պետք է միշտ ասելիքով ներկայանալ: Այս ընթացքում ձայնագրել եմ բազմաթիվ երգեր և այնքան լավ լիցքերով եմ վերադառնում շատ ասելիք ունեմ:  

- Ռուզաննա ինչպես խոստացել էի շատ ջերմ ողջույններ են հղղել մեր ունկնդիրնեը:

- Անչափ շնորհակալ եմ,  այնքան կարևոր է հանդիսականի ջերմությունը,  երբ զգում ես որ քեզ սպասում են և չեն մոռացել. սա ամենա կարևորն է ինձ համար:

- Բացի շատ դրականից, կան նաև բանբասանքների շարք ճիշտ է որ մեկնելու եք ԱՄՆ մշտական բնակություն հաստատելու:

- Ոչ,  համերգներով հյուրախաղերի կարող եմ մեկնել,  սակայն մշտապես բնակություն հաստատ չեմ պատրաստվում:  Ես այլ երկրում ինձ իմ տարրայի մեջ չեմ զգում,  ես այնքան շատ եմ սիրում մեր երկիը չեմ պատրաստվում գնալ:

 - Նոր համագործակցություններ սպասվում են:

 - Այո, սկսել եմ համագործակցել տաղանդաշատ երաժիշտ Սերգեյ Այվազյանի հետ

 - Վերջում ինչ կմաղթեք մեր ունկնդիրներին

 - Մաղթում եմ բարի և հրաշալի օր,  ցանկանում եմ որ երջանիկ լինեն մեր սիրելի հայրենակիցները,  խաղաղություն եմ մաղթում մեր երկրի սահմաններին և բարի վերադարձ մեր զինվորներին:  Աստված միշտ պահապան նրանց: Իսկ քեզ սիրելի Անկա շնորհակալ եմ այսքան ջերմ զրույցի համար այնքան դրական էր այս եթերը և այնքան աննկատ անցավ ժամանակը: Շնորհակալ եմ

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել