Քանի որ համացանցում նման թեմաներն ամենաորոնվող թեմաներից են, այս գրառումովս փորձել եմ նման երևույթների մասին ինչ-որ ուսուցողական, դաստիարակչական մոտեցմամբ մեկնաբանություններ անել: Վարդան Այգեկցին իր «Խրատներ» աշխատության մեջ շատ հետաքրքիր նկարագրել է այդ ախտածին երևութները: Ես կփորձեմ ներկայացնել որոշ հատվածներ:
Ըստ նրա՝ շնությունը համարվում է բնական ախտ, ոչ թե օտարամուտ, քանի որ մարդկանց ծննդյան, աճման և որդեծնության պատճառն է: Իսկ արվամոլությունն արհեստածին է (ըստ իս՝ իմաստ չունի բացատրել, թե ինչի) և դուրս է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ, սա նույնիսկ կենդանական չէ, հետևաբար համարվում է ավելի չար և զազրելի:
Շնությունն (ամուսնական դավաճանությունը) մյուսներից տարբերվում է նրանով, որ կատարվում է մեծ ամոթով, թաքուն, երկնչելով: Իսկ պոռնկություն է կոչվում այն, որը կատարվում է լրբությամբ, աներկյուղ և բացահայտ՝ առանց ամաչելու:
Ամուսնական դավաճանության մասին մի հորդոր կա. տղամարդկանց ասում է՝ եթե Աստված ուզեր, որ տղամարդը մի քանի կին ունենար, Ադամի կողքին միայն Եվա չէր ստեղծի, կստեղծեր բազում կանայք: Իսկ ինչ-ինչ պատճառներով բաժանվես և երկրորդ կին ունենաս, պիտի ապաշխարես: Նա դավաճանողներին նմանեցնում է մարդկանց, որ գտնում են սպիտակ հաց, բայց խոզի պես կերակրվում են աղբով, նմանեցնում է նրանց, որ ունեն զուլալ ջուր, բայց խմում են զազրահոտ ճահճաջուրը, ունեն անարատ ոչխարի կաթ, բայց խմում են շան արյունը: Նա դավաճանության անկողինը համեմատում է տղմոտ ցեխի, ժանտահոտ աղբի հետ, որը լցված է շան արյամբ: Նա այդ ախտի մեջ թաղվածներին նմանեցնում է 3 գլխով, մի մարմնով կենդանու, առաջին գլուխը շանն է, որը շատ հեշտ գայթակղվում է կերից, և կերի անուշ բույրից, երկրորդ գլուխը օձինն է, որը ողորկ է, սահուն, երբ որ մտնում է մեղքի մեջ, արդեն դժվար է դուրս գալը, թեփուկները չեն թողում, իսկ երրորդ գլուխն արծվինն է, որն ուզում էե թռչի, պոկվի մեղքերից, բայց մյուս գլուխների պատճառով չի կարողանում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ............

Հ.Գ. Վաղն էլ կխոսեմ արվամոլությունից, եթե իհարկե ձեզ կհետաքրքրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել