Tert.am-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի հուլիսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

- Երևան քաղաքի Տերյան փողոց՝ Թումանյան և Հին Երևանցի փողոցների միջև ընկած հատված, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է,

- Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,

- Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել