Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական Նիս քաղաքի ահաբեկչությունը, որի հետևանքով 84 մարդ է զոհվել Բաստիլի գրավման տոնակատարության օրը, թվով 10-րդն էր վերջին մեկուկես տարումՖրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքում: 2015-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սա խոշորագույնն էր երկրի պատմության ընթացքում: Այս մասին գրում է Meduza գործակալությունը` ի մի բերելով Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին10 խոշոր ահաբեկչությունները:

2015-ի հունվար, հարձակում Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրության վրա

2015 հունվարի 7-ին Սաիդ և Շերիֆ Կուաշիները հարձակում են իրականացրել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա` սպանելով 12 մարդու, այդ թվում` 2 ոստիկանի: Հունվարի 9-ին Կուաշի եղբայրները պատանդներ են վերցրել, որից հետո ահաբեկիչներին ոչնչացրել են հատուկ գործողության ժամանակ:

2015-ի փետրվար, Նիս, հարձակում հրեական կենտրոնի վրա

Մուսա Կուլիբալի անունով տղամարդը դանակով հարձակվել է հրեական կենտրոնի պահակների վրա, որից 3 մարդ տուժել է: Հարձակումից օրեր առաջ Կուլիբալիին ձերբակալել էին Թուրքիայում «Իսլամական պետության» հետ առնչություն ունենալու կասկածանքով, որից հետո արտաքսել էին Ֆրանսիա:

2015-ի ապրիլ, հարձակում փարիզյան արվարձանի եկեղեցիների վրա

Ապրիլի 19-ին 24-ամյա ալժիրցի Սիդ Ահմեդ Գլամը հարձակում էր ծրագրել Փարիզի մի քանի եկեղեցիների վրա: Նա կրակել է 33-ամյա կնոջը, ինչի ժամանակ վնասել էր ոտքը և բժշկի դիմել: Արդյունքում նրան ձերբակալել էին:

2015-ի հունիս, ահաբեկչություն քիմիական գործարանում

Հունիսի 26-ին ընկերության մատակարարման ծառայության աշխատակից ֆրանսիացի Յասին Սալին գլխատել էր իր ղեկավարին, ապա նրա գլուխը փաթաթել մուսուլմանական գրություններով կտորի մոջ ու թողել քիմիական գործարանի տարածքում:

2015-ի օգոստոս, հարձակում  Thalys գնացքում

25-ամյա մարոկկացի Այուբ Խազզանին, զինված ատրճանակով, դանակով և Կալաշնիկովի հրացանով, փորձել է հրաձգություն բացել Thalys գնացքում, որը Ամստերդամից ուղևորվում էր Փարիզ: Ահաբեկչին հաջողվել է վնասազերծել պատահականության շնորհիվ. նրա հրացանը խցանվել էր, իսկ հարևան վագոնում ամերիկացի զինծառայողներ են գտնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել