Tert.am-ը գրում է.

Այսօր պաշտոնանկ արված Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյան փոխարեն նոր նշանակում է արվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` Թալինի ոստիկանապետ է նշանակվել Աշտարակի բաժնի պետ Արմեն Մելոյանը»։

Հիշեցնենք, որ Ոստիկանության կենտրոնական շենքում մեկնարկած կոլեգիայի նիստի ժամանակ պաշտոնանկ էր արվել Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը, ով  հեռացել էր կոլեգիայից:

Shamshyan.com կայքի տեղեկություններով, Գևորգ Պողոսյանը  Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մի քանի այլ հրամաններ էլ է  ստորագրել. մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել