Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով առնվազն 77 մարդ է զոհվել, ավելի քան 120–ը` վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առիթով միջոցառման ժամանակ: Բեռնատարը Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի մեջ է մխրճվել, դրա վարորդը նաև կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ:

Ֆրանսիական BFM TV-ի հաղորդմամբ՝ տեղական իշխանությունները գործում են այնպես, ինչպես եթե տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում լիներ: Մարդկանց խնդրում են փողոցներ դուրս չգալ:

Պատահարի պատճառը հայտնի չէ: Սակայն որոշ ականատեսներ պնդում են, որ բեռնատարը կանխամտածված է մխրճվել ամբոխի մեջ:

Բեռնատարի վարորդին ոստիկանությունը գնդակահարել է, մեքենայի խցիկում հայտնաբերվել են նռնակներ և զինամթերք:

Ըստ NICE MATIN պարբերականի` բեռնատարի վարորդը Նիսի բնակիչ է, ազգությամբ Թունիսեցի, 31 տարեկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել