Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում բոլորը դեմ են որևէ զիջման, որովհետև ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք գործ ունենք մի թշնամու, մի հարևանի հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում և տարիների ընթացքում իր վարքագիծը չի փոխել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցը:

Նրա հետ խոսել ենք այս օրերին անընդհատ շրջանառվող խոսակցությունների մասին, ըստ որոնց, այժմ բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, որով ԼՂ-ին առաջարկվում է միջանկյալ կարգավիճակ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու դիմաց:

«Եթե իրենք ուզում են ընդհանրապես հաշտության եզրերի գնալ, ինչ-որ փոխզիջումների գնալ, իրենք պետք է իրենց հանրության մեջ հաշտության տարրեր մտցնեն: Եթե մենք դա չենք տեսնում, ի՞նչ է նշանակում հինգ շրջաններ տալ ինչ-որ բանի դիմաց, ինչ-որ անորոշ կարգավիճակի, ժամկետների դիմաց… Մեր սահմանները գծագրված են մեր հերոսների արյան գնով, բազմիցս ասել եմ, որ իմ ընկերները զոհվել են սահմանի վրա և իրենց արյունով գծագրել են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը, որն ամրագրված է և՛ ԼՂ Ազգային ժողովի 2005 թվականի հունվարի 9-ի  օրենքով, և՛ Սահմանադրության 11-րդ գլխի առաջին կետով»,- ասաց ԼՂ ԱԺ պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել