Tert.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմից հետո նույնիսկ հայկական կողմը ադեկվատ չի գործում իրողությանը, ԼՂ հարցում կողմերի փոխզիջումը պետք է ձևակերպվի, բայց ձևակերպվում է ոչ բավարար ձևով. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց  Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

«Եթե մենք գնում ենք փոխզիջումային տարբերակի, պետք է հստակ ձևակերպենք՝ որն է մեր փոխզիջումը: Փոխզիջումը պետք է լինի խաղաղության ամբողջական պայմանագրով, եթե չի լինում, արդյունքը այ այսպիսին է լինում»,-ասաց նա:

Ըստ Արամ Սարգսյանի՝ սեղանին նույնիսկ հայկական կողմը նորմալ ձևակերպված «բարաթ» չունի՝ իրավական հիմնավորմամբ: Իսկ «բարաթ», ըստ նրա, պետք է լինի, նախևառաջ, Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ:                                                                         

Ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը նշեց, թե միայն տեսականորեն ասել, որ պետք է ունենալ խաղաղության պայմանագիր, ճիշտ չէ: Նա հստակեցրեց. «Մենք ասում ենք, որ առաջին հերթին Ղարաբաղի անկախությանը պետք է ճանաչվի»:

Արամ Սարգսյանը հակադարձեց. «Ո՞ւմ կողմից, եթե դուք չեք ճանաչում: Մենք պետք է ճանաչենք ԼՂՀ ձևավորման օրինականությունը և նրա անկախ գոյությունը Ադրբեջանից, հետո նոր հանրաքվեով ԼՂ բնակչությունը որոշի՝ միանո՞ւմ է մայր Հայաստանին, թե ոչ»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել