Tert.am-ը գրում է.

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը (նկարում՝ ձախից) պնդում է, որ քառօրյա պատերազմի հետևանքով Ալավերդի քաղաքի դոտացիան չի կրճատվել, ինչպես հայտարարել է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում: Ես ինքս ապրում եմ Ալավերդիում և այդ հարցերի շուրջ երկուշաբթի օրը Ալավերդու քաղաքապետարանում խորհրդակցություն եմ անցկացրել, որի ժամանակ կոնկրետ հանձնարարել եմ հաշվարկներ ներկայացնել և ըստ այդմ, որոշումը կկայացվի: Ալավերդու քաղաքապետարանն իր ամբողջական դոտացիան 100 տոկոսով ստացել է: Պետությունն էստեղ համայնքի համար գումարի հետ կապված որևէ խնդիր չի ստեղծել»,- Tert.am-ի հետ զրույցում պնդեց մարզպետը:

Մինչդեռ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը hetq.am-ին ասել էր. «Վարչական բյուջեի «այլ դոտացիաներ» տողով նախատեսվել է պետբյուջեից 2016թ.-ին Ալավերդի համայնքին հատկացնել 65 մլն. դրամ: Դրանից 34 մլն. դրամը չի հատկացվելու՝ քառօրյա պատերազմի հետևանքով պետբյուջեում առաջացած ճեղքվածքի պատճառով»:

Ըստ այդմ՝ չվճարված դոտացիայի՝ համայնքի բյուջեին պատճառած վնասները փակելու համար Կարեն Փարեմուզյանը մշակել է քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի խնայողաբար վճարման ծրագիր, որը չի ներկայացրել համայնքի ավագանու քննարկմանը: Ծրագրով քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական 6 ՊՈԱԿ-ներից 4-ը հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը փակվել են: Օգոստոսի 1-ից դրանցից թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները կաշխատեն մեկական խառը խմբերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել