Մեր երկրի համար վերջին տարիներին ստեղծել է ոչ այնքան բարենպաստ պայմաններ թե՛ տնտեսության, թե՛ մնացած ոլորտների զարգացման համար: Չնայած այս ամենին, պետք է արձանագրենք, որ The Social Progress Imperative միջազգային հետազոտական կազմակերպությանը հրապարակած 2016 թվականին սոցիալական առաջընթացի վերաբերյալ վարկանիշով Հայաստանը 160 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը՝ հավաքելով 66,05 միավոր:

Հրապարակված տվյալներից երևում է, որ հիմնական պահանջների բարելավման բաժնում Հայաստանում լավագույն ցուցանիշները ջրի և կոյուղու ոլորտում են, իսկ ամենաշատը կաղում է անձնական անվտանգության բաղադրիչի հարցում: Բարեկեցության ոլորտում Հայաստանն ամենաբարձր միավորներ է գրանցել հիմնարար գիտելիքի հասանելիության ոլորտում, թույլ ենք առողջապահության և բարեկեցության հարցում:

Մեկ այլ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի համաձայն, Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ բարելավել է դիրքը աշխարհում՝ զբաղեցնելով 56-րդ հորիզոնականը՝ 139 երկրների շարքում: Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության առումով՝ լայնաշերտ ինտերնետի և բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել