Ամեն առավոտ, ցերեկ և երեկո մեզ շրջապատող շատ երիտասարդներից ու տղամարդկանցից լսում ենք, որ մենք` հայերս, մի ընտանիք ենք, աղջիկները մեր քույրերն են, իսկ կանայք` մեր մայրերն ու տատիկները... Բայց ամեն անգամ երթուղային տրանսպորտ նստելիս հասկանում եմ, որ այդ խոսքերն ասվում են միայն կողքինի վրա տպավորություն թողնելու համար...որովհետև տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդներն ու այսպես կոչված տղամարդիկ նստած ու խոսափող հայացքով նայում ինչ-որ կետի, իսկ իրենց գլխավերևում կանգնած են մայրեր ու քույրեր... Ամոթ է, եթե պետք է ասեք, որ դուք սրբություն հարգող եք ու տրանսպորտում նստեք, իսկ ձեր դիմացի աղջիկը կամ կինը պետք է կանգնի, ուրեմն դուք կա՛մ տղամարդ չեք, կա՛մ պարզապես սրբություն չեք հարգում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել