Աշխարհահռչակ մարդկանց սիրելի թոռներն ու թոռնուհիները, որոնք այդպես էլ չընտրեցին իրենց ազգականների ճանապարհը, սակայն կարողացան կայանալ այն բնագավառներում, որոնք իրենց ավելի հոգեհարազատ են:
Ալեն Դելոնի թոռնուհուն կինեմատոգրաֆը երբեք չի հատաքրքրել, բայց ահա բեմն ու պոդիումը նրա տարերքն են: Այս գեղեցկուհին ներքնազգեստի ցուցադրությունների համար աշխարհում ամենաբարձր վճարվող մոդելներից է:
Օդրի Հեփբերնի թոռնուհին ևս կինոյի փոխարեն ընտրեց պոդիումը, աղջիկը անգամ հասցրել է նկարահանվել աշխարհահռչակ Harper’s Bazaar ամսագրի շապիկին:
Նկարահանվել «մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր կանացի դերում ամեն մեկի համարձակությունը չէր ների: Բայց ահա Դակոտան դա արեց, որովհետև նման «խիզախություն» նա արդեն ժառանգել էր իր տատիկից՝ Տեպի Հեդրենից, որը ժամանակին գլխավոր կանացի դերն է խաղացել «Թռչունները» թրիլլերում:
Իսկ ահա Չարլի Չապլինի թոռնուհին դարձավ դրամատիկական դերերի դերասանուհի: նա նկարահանվել է 34 ֆիլմերում, ներառյալ «Գահերի խաղ»-ում:
Էլվիս Փրեսլին ևս հպարտ կլիներ իր թոռնուհու հաջողություններով, եթե տեսած լիներ նրան: 14 տարեկանում աղջիկը ճեմում էր պոդիումի վրա, իսկ 20 տարեկանում նա արդեն աշխարհահռչակ Tatler ամսագրի շապիկին էր: Աղջիկը նաև նկարահանվել է «Խելահեղ Մաքսը» գեղարվեստական ֆիլմում: Իր ապագա ամուսնու հետ նա հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ է ծանոթացել:
Իսկ ահա Գրեյս Քելլիի թոռնուհուն ոչինչ պետք չէր անել նրա համար, որ իրեն արքայադուստր կոչեն, որովհետև աղջիկը ծնվել է արքայական ընտանիքում: Ու չնայած աղջկա դիմագծերը բոլորովին նման չեն իր անզուգական տատիկի դիմագծերին, Շարլոտտան իսկապես շատ գեղեցիկ է:
Աշխարհը գլխիվայր շուռ տված «Կնքահայրը» ֆիլմի գլխավոր դերակատար Մառլոն Բրանդոյի թոռը չընտրեց պապիկի ուղին: նա ևս նախընտրեց մոդելային բիզնեսն ու հիմա տղան հանդիսանում է Versace նորաձևության տան պաշտոնական դեմքը:
Էռնեստ Հեմինգուեի թոռնուհուն իր պապի հետ կապում է միայն ազգանունը, որովհետև աղջիկը բացարձակ ոչ մի ստեղծագործական գործունեությամբ այդպես էլ չզբաղվեց: հակառակ դրան Դրի Հեմինգուեն բավականին պահանջված մոդել դարձավ, որը համագործակցում է Chanel, Gucci, Valentino, Givenchy, Calvin Klein և այլ աշխարհահռչակ բրենդերի հետ: