Այսօր աշխարհում զբոսաշրջային շուկան կտրուկ անկում է ապրում։ Նույնիսկ երբեմնի կայուն և անվտանգ Եվրոպայում շրջագայությունը հարյուր հազարավորները համարում են չափազանց ռիսկային։ Աշխարհը պատած վարակները, ահաբեկչությունները, որոնց հիմնական թիրախները հիմնականում միջազգային օդանավակայաններն ու քաղաքացիական ինթնաթիռներն են, մարդկանց սեփական երկիրը լքելու վախ են ներշչնում։ Հայաստանի դեպքում կոնֆլիկտային գոտում գտնվելն ու ապրիլյան պատերազմը նույնպես կանդրադառնան զբոսաշրջության վրա, սակայն մեր երկրում պատերազմն ու սահմանին անկայությունը չեն, որ զբոսաշրջության զարգացումն արգելակող հիմնական  գործոններն են, քանի որ օրինակ Կիպրոսը, որը նույնպես ռազամաքաղաքակ խնդիր ունի և իր երկրի մի մասն օկուպացված է Թուրքիայի կողմից, չի դադարում միլիոնավորների համար մնալ հատկապես ամառային հանգստի կազմակերպման նախընտրելի վայր։

Իհարկե զբոսաշրջային ակտիվ կենտրոն դառնալու համար մեր երկիրն օբյեկտիվորեն զրկված է այնպիսի առավելություններից ինչպիսին է օրինակ՝ ծովը։ Սակայն սրան զուգահեռ՝ հայկական զբոսաշրջային շուկան զուրկ է զարգացման համար կարևոր այնպիսի տարրական նախադրյալներից ինչպիսին օրինակ՝ հանրային զուգարաններն են։ Այժմ ավելի մանրամասնորեն այս և մի շարք այլ խնդիրների մասին։

Նախ, կարծրատիպ կա, որ զբոսաշրջության զարգացումը հնարավոր է միայն խոշոր ներդրումների հաշվին ապահովել և այն սերտորեն կապված է նաև պետության տնտեսական հզորությամբ։ Վերոհիշյալ գործոնների ազդեցություն զբոսաշրջության որակի և զարգացվածության վրա, իհարկե, անհերքելի է, սակայն բոլոր ժամանակների ամենագրավիչ զբոսաշրջային կենտրոն Հունաստանի տնտեսական վիճակն ու ցուցանիշները շատ չեն տարբերվում Հայաստանից։ Ուրեմն որն է պատճառը, որ Հունաստանի նման հզոր քաղաքակրթություն և պատմամշակութային մեծածավալ ժառանգություն ունեցող Հայաստանը չի կարող տարեկան ընդունել այնքան զբոսաշրջիկ, որքան վերջինս՝ պատասխանը շատ պարզ է՝ լավ ենթակառուցվածքների բացակայությունը՝ վատ ճանապարհներն ու պատմամշակութային հուշարձանների մերձակայքում գտնվող բնակավայրերում հյուրանոցային տնտեսությունների և սպասարկամ այլ բնույթի հաստատությունների բացակայությունը։

Որքան էլ Երևանը հավակնի լինել աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, ցավոք դրա հազարամյա պատմության մասին վկայող եզակի հուշարձաններ են այսօր պահպանվել, իսկ Հայաստանի իրական գեղեցկությունը, պատմամշակութային ժառանգությունը հիմնականում մայրաքաղաքից դուրս են։

Քանի որ մեր երկիրը, հատկապես Արևմուտքից այցելող զվոսաշրջիկներին գրավում է իր հնավայրերով ուստի նրանց համար մայրաքաղաքի բարձրակարգ հյուրանոցն ու սպասարկման մյուս կենտրոններն այս դեպքում այնքան էլ առաջնային չեն։ Փոխարենը մարդիկ, որոնք օրինակ ցանկանում են տեսնել,  մայրաքաղին ամենամոտ հնավայրերից Գառնին և Գեղարդը, ստիպված են օգտվել հնամաշ և գարշահոտ երթուղայիններից, իսկ սա արդեն մշակութային մեծ շոկ է վերջիններիս համար։ Ավելորդ է խոսել մայրաքաղաքից շատ ավելի հեռու գտնվող այլ  հուշարձանների և վանական համալիրների մասին, որտեղ զբոսաշրջիկը բախվում է ոչ միայն են վատ սպասարկող երթուղիների, այլ նաև կացարանի և տարրական այլ խնդիրների։

Սրանք այն տարրական հարցերն են, որոնց լուծման համար առանձնապես խոշոր ներդրումներ և նույնիսկ կայուն տնտեսություն, սակայն այս մանր հարցերը կարող են կրկնապատկել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը։

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել